Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏՊԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ, ԹԱՐԳՍԱՆՈՐԹՅՈԻՆՆԵՐԸ

Փավստոսի Պատմությունը մինչև այժմ տպագրված է հինգ անգամ. Ա տպագրությունը եղել է Հայոց ՌՃՀԹ (= 1730 թվականին, հավանորեն Կ. Պոլսում և կրում է վերնագիր՝ «Բիւզանդարան պատմութիւն շարադրեալ Բիւզանդայ Մեծի պատմագրի» և այլն:

Բ տպագրությունը եղել է Գենետիկում 1832 թվականին և կրում է վերնագիր՝ «Փաւստոսի Բուզանդացւոյ Պատմութիւն հայոց ի չորս դպրութիւնս»: Հրատարակիչները հայտնում են, թե այս տպագրությունը կատարել են հինգ գրչագիր օրինակների բաղդատությամբ, բայց խոստովանում են, թե այդ օրինակները բավական չեն եղել գրվածքի անսխալ տպագրության համար, որովհետև բնագրի ակնհայտ սխալներն էլ այդ հինգ օրինակը մի տեսակ ունեին:

Գ տպագրությունը կատարել է պրոֆեսոր Ք. Պատկանյանը Պետերբուրգում 1883 թվականին, վենետիկյան Բ տպագրությունից, որը բաղդատել է մի նոր գրչագիր օրինակի հետ, որ քիչ է եղել զանազանվելիս վենետիկյան ձեռագրերից:

Դ տպ. կատարվել է Գենետիկում 1889 թվականին (թվում է վերարտատպություն Բ տպագրության):

Ե տպագրությունը կատարել է Գ. Գալստյանը Թիֆլիսում 1913 թվականին: Սա տառացի արտատպությունն է Բ. Պատկանյանի տպագրության:

Զ տպագրությունը կատարվել է Գենետիկում (չենք տեսել): Մի նոր տպագրություն պատրաստում է Կ. Մելիք-Օհանջանյանը պետական Մատենադարանի Փավստոսի բոլոր ձեռագրերի մանրամասն բաղդատությամբ, որը և կլինի Փավստոսի առաջին քննական հրատարակությունը:

Փավստոսի Պատմության երկու թարգմանություն կա օտար լեզուներով:

Առաջինն է ֆրանսերեն թարգմանությունը Մ. էմինի ձեռքով,— որ մտել է Գ. Լանգլուայի «Հայ պատմագիրներ» ժողովածուի (Collection) առաջին հատորի մեջ, Փարիզ, 1867, և կրում է վերնագիր՝ «Faustus de Byzance. Bibliotheque historique en quatre livres, traduite pour la premiere fois de l’armenien par Jean-Batiste Emine».

Երկրորդն է Լաուերի գերմաներեն թարգմանությունը, որ լույս տեսավ Քյոլնում 1879-ին՝ ձետևյալ վերնագրով.

«Des Faustus von Byzanz Geschichte Armeniens. Aus dera Arme- nischen iibersetzt und mit einer Abhandlung fiber die Geographic Armeniens eingeiates von d-г M. Lauer».

Երրորդն է իմ այս առաջին աշխարհաբար թարգմանությունը[1]:

Երեք թարգմանություններն էլ ունեն ծանոթություններ:

  1. Հաստատ տեղեկություններ կան, որ Խորեն Ստեփանեն, Խորենացու թարգմանիչը, մտադիր է եղեք Փավստոսը թարգմանել և մի մասն էլ թարգմանել է: Այս գործը անտիպ է մնացել: