Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ Ժ

ՄԾՐԻՆԻ ՀԱԿՈԲ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ:

Այն ժամանակները Մծբինի մեծ եպիսկոպոսը՝ մի սքանչելի ծերունի, ճշմարիտ գործերի մեջ վաստակավոր, որի անունն էր Հակոբ, Զգոն կոչված, աստվածընտիր մի մարդ (պարսիկ լինելով հանդերձ), վեր կացավ իր քաղաքից, որպեսզի դա հասնի Հայոց լեռները, Սարարադ լեռը, որ գտնվում էր Այրարատյան տերության սահմաններում, Կորդվաց գավառում։ Նա լի էր Քրիստոսի շնորհներով, այնպես որ նրա ձեռքով հրաշքներ էին կատարվում։ Նա եկավ մեծ փափագով ու ցանկությամբ և աղաչում էր աստծուն, որ կարողանա տեսնել Նոյի փրկական տապանը, որ ջրհեղեղից հետո այս լեռան վրա հանգրվանեց, որովհետև ինչ որ նա աստծուց խնդրում էր, ստանում էր։ Արդ՝ երբ նա բարձրանում էր Սարարադյան լեռան անջրդի անապատ, քարքարոտ տեղերով, ինքը և իր հետ եղողները հոգնեցին ու ծարավեցին։ Այդ ժամանակ Մեծ Հակոբը ծունկ չոքեց գետնի վրա և տիրոջը աղոթեց։ Եվ այն տեղից, որտեղ դրել էր իր գլուխը, մի աղբյուր բխեց. և ինքն ու իր հետ եղողները խմեցին։ Մինչև այսօր էլ այդ աղբյուրին ասում են Հակոբի աղբյուր։ Եվ ինքը նույն չարչարալից գործը շարունակում էր, տիրոջն աղոթում էր, որպեսզի ցանկացածը անհապաղ տեսնի։

Արդ՝ երբ նա հոգնած էր վերը, կատարի մոտ, դժվար տեղում, խիստ տանջված էր, քունը տարավ։ Եվ աստծու հրեշտակը եկավ ու նրան ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Եվ նա ասաց. «Այստեղ եմ, տե՛ր»։ Եվ հրեշտակն ասաց. «Տերը քո աղաչանքներն ընդունեց և խնդրանքդ կատարեց. այդ, ինչ որ գլխիդ տակ դրված է, տապանակի փայտերից է. ահա բերի քեզ համար. այնտեղից է այդ։ Էլ կրկին չձգտես տեսնել, որովհետև տերը այսպես կամեցավ»։ Նա մեծ խնդությամբ ոտքի կանգնելով երկրպագեց տիրոջը մեծ գոհությամբ և տեսավ տախտակը, որ կարծես կացնով կտրած՝ ճեղքած հանած էր ինչ-որ մեծ փայտից։ Առնելով շնորհատուր պարգևը՝ ինքը և հետը եղողները այնտեղից ետ դարձան ու գնա-