Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրկնաբանություններով և անհեթեթություններով լի, որոնք առասպելների են նմանվում: Հեղինակը վատաբանում է հայ ազգը: Շատ հայկաբան թարգմանություն է, որ կատարել է Մեսրոպի աշակերտներից մեկը, հավանորեն Կորյունը, որ Բուզանդի խոսքերից ինչ-ինչ հատվածներ փոխ է առնում ու հարմարեցնում Ս. Մեսրոպի Վարքին: Դիտում են նաև, որ հույն պատմագիր Պրոկոպիոսը (Ջ դարում) ինչ-ինչ հատվածներ վերցնում է Փավստոսից՝ կոչելով այն Պատմություն Հայոց: Ենթադրում են դարձյալ, որ այս Պատմությունն սկզբնապես ունեցել է նաև նախնական ժամանակի Հայոց պատմությունը, բայց հայերեն թարգմանված են միայն վերջի չորս դպրությունները քրիստոնեության ժամանակի մասին, որտեղ ժամանակագրությունը ավելի ստույգ է երևում:

Ղ. Ինճիճյանը կարծում է, թե Պատմության հեղինակը հայ է, Սահառունյան տոհմից[1], որ Բյուզանդիայում ուսած լինելով՝ կոչվել է Բյուզանդացի և ընդունել է Փավստոս անունը: Նա իր Պատմության համար շատ բան քաղել է Հայոց մատյաններից և դիվաններից, նա շատ պարագաներ պատմում է մանրամասնորեն, որոնք Խորենացին իր հայտնի համառոտասիրությամբ զանց է արել կամ շատ ձամառոտ է պատմել: Ուստի չպետք է արհամարհել այս Պատմությունը, պետք է աշխատել այս երկու հեղինակներին մոտեցնել և մերժել միայն այն, ինչ որ հայտնապես հակառակ է Խորենացու Պատմությանը: (Այս կարծիքը բերված է Զարբհանալյանի «Հայկական հին դպրության պատմության» մեջ, 1886, էջ 230—2):

Հ. Գաթըրճյանը Ղ. Փարպեցու նման նույն կարծիքին է, թե մի անծանոթ հայ իր սեփական գրվածքը զարդարել է ծանոթ հույն ժամանակագրի անունով, այս հույն ժամանակագրի անունը Փավստոս Բյուզանս (Բյուզանդ) է և ոչ Փավստոս Բյուզանդացի: Բուն հեղինակը հայ է, Սահառունյաց տոհմից—«բուն ձայ հողեն բուսած, բոլոր հայ երկիրը թզավ և քլավ չափած, ամեն մեկ տողին մեջ իր հայրենակցաց գաղափարաց գունով սնած», որ հավաքել ու գրի է առել հայկական առակները, առասպելները, ցուցքերը, ազգային և ընտանեկան սովորույթները: Նա խոստանում է գրքի վերջում («Ստորոտ ամենայն պատմութեանց») իր մասին տասը տող տեղեկություն տալ, բայց այդ տասը տողից և ոչ մեկը չկա. հավանորեն Ղ. Փարպեցին էլ չի կարդացել: Այս անծանոթ հեղինակը աչքի առաջ ունեցել է մի ձայն պատմագիր, հավանորեն Ամմիանոս Մարկեղիանոսին, որի հետևողությամբ գրել է մի քանի գլուխ՝ Կեսարիայի Եվսեբիոս պատրիարքի և Բարսեղի կյանքին վերաբերող ավանդություններով հանդերձ: Ուրիշ անձերի մասին պատմված ինչ-որ տեղեկություններ նա փոխադրել է ձայ մարդկանց վրա.

  1. Փավստոսը (Գ, ԺԲ), թվերով այն նախարարներին, որոնք մանուկ Հուսիկին Կեսարիա տարան կաթողիկոս ձեռնադրվելու, ի միջի այլոք հիշում է. «զմերոյ տոհմի ազգի իշխանն Սահառունեաց»: Բայց շատ բանասերներ հետո նկատել են, որ «զմերոյ տոհմի ազգիս աղավաղություն է, փոխանակ Մերոհտադատի կամ մի այլ հատուկ անվան։