Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վատ դառնալու համաձայն, դարձյալ իրենց ընկերների, չարագործությունները ապաշխարելու համար իրենք իրենց խնդրանքներով վերստին երկնեցին ձեզ մինչև որ Քրիստոսին տպավորեն ձեր մեջ, որպեսզի արժանանաք երկնքի արքայությունը մտնելու։ Պատշաճ էր, որ դուք էլ խնամեիք նրանց որդիներին ու աշակերտներին, որոնք ըստ հոգևոր խոսքի նրանց որդիներն էին աստվածային ծնունդով, ձեր առաջնորդներն ու վերակացուները, տիրոջ կողմից, մանավանդ որ մարմնով էլ նրանց ծնունդներն էին և հոգևոր գործերով իրենց հայրերից պակաս չէին։

Քայց դուք թողիք աստծուն և կրկնեցիք ձեր նախկին չարիքներն ու ձեր հայրերի մեղքերը գերազանցեցիք։ Ինչպես որ (ձեր հայրերը) չարչարելով սպանեցին սուրբ հայրերին՝ չկամենալով օգտակար խրատը լսել նրանցից, այսպես էլ դուք նրանց որդիներին ու ժառանգներին, նրանց գործակիցներին և նմանվողներին սպանեցիք, որոնք ձեր հանցավոր գործերին համաձայն չէին. սուրբ մանուկ Հուսիկին՝ ձեր հայրապետին, Թադեոս առաքյալի և նրան նմանվող Գրիգորի վիճակի վիճակակալին ու աթոռակալին։ Դուք հրեական վարմունքին ու օրինակին հետևեցիք, նրանց սպանություններին, զրկողություններին, ինչպես որ նրանք, անխրատ լինելով, իրենց առաքյալներին ու մարգարեներին կոտորեցին, նրանց պես արեցիք և դուք։

Արդ՝ ձեր այսքան ստությունների ու պղծությունների պատճառով տերը ձեր թագավորությունը, քահանայապետությունը ձեզանից կվերացնի։ Դուք կցրվեք ու կբաժանվեք, ձեր սահմաններն էլ Իսրայելի նման ցրիվ կգան, դուք կմնաք անտեր, անխնամ, ոչ ոք ձեզ չի խնայի, դուք խաշներ կդառնաք, որոնք հովիվ չունեն։ Ինչպես հոտ՝ կմատնվեք գազանների ձեռքը, ձեր փառքերից կզրկվեք, օտար թշնամիների ձեռքը կմատնվեք իբրև գերի, նրանց ծառայության լծի տակ կընկնեք, և այս ծառայության լուծը երբեք ձեզանից չի վերանա, չի պակասի, ձեր պարանոցից երբեք չի պակասի ծառայության՝ չարաչար ստրկության լուծը, ձեր ցանկությունների մեջ հալումաշ կլինեք։ Ինչպես որ Իսրայելը պատառվեց և այլևս չկարկատվեց, այնպես էլ դուք կգրվեք ու կկործան-