Էջ:Free documents from book "Armenian Republic" by Simon Vratsian.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աեր անկախութեան և պետութեան ապահովութեան ամուր յենարանն է հայ բանակը, որ անձնազոհութեամբ կատարում է իր պարտքը հայրենիքի առաջ - այս հանդիսաւոր օրը նրա սիրտը ևս լցւել է բերկրանքով ու նա պատրաստ է մեռնել ժողովրդի ազատութեան համար. ողջոյն հայ բանակին (բուռն ծափեր):

Ողջունում եմ դաշնակից պետութեանց յանձինս ներկայացուցիչների Անգլիայի, Ամերիկայի, Ֆրանսայի, Իտալիայի, ողջույն հերոսական Յունաստանին, (ծափահարութինններ): Ողջոյնի խօսք ունեմ ասելու ռուս մեծ ժողովրդին, մեր հարևան Վրաստանին ու Ազրբէջանին (ծափահարութիւններ):

Փոխ—Նախագահ Լեւոն Շանթ. — Լսեցինք հեռագիրը. Հայաստանը մանում է անկախ ազգերու շարքը: Ամենքիս գլխում հարց է ծագում՝ ի՞նչպէս եղաւ այդ, ինչո՞ւ: Առհասարակ, պատմական երևոյթներու ծագումն ու զարգացումը հիմնւած է երեք խոշոր գործօններու վրա. առաջինը պատմական դէպքերու բնական հիւսքն է, պատմութեան խաղը. երկրորդը մեզ շրջապատող մեծ և հզօր ազգերու կամքը, կամ, ինչպէս կըսւի, անոնց քաղաքականութիւնն է: Այս երկու գործոններն այնքան ուժեղ ազդեցութիւն են ունեցել մեր պատմութեան վրա, որ շատերուն կը թւի թէ ներկայ վիճակը արդիւնք է միայն այդ ուժերու. սակայն, կայ մէկ ուրիշ, երրորդ գործօն մը, որ միւսներուն հաւասար կամ, գուցէ աւելի շատ ազդեցութիւն ունեցած է մեր պատմութեան վրա- այդ՝ ժողովրդական կամքն է, որ ես կուզեմ ընդգծել կրկնակի:

Անկախութիւն ստեղծելու համար անհրաժեշտ է ժողովրդի կամքը, եթէ մենք այսօր նստած ենք այստեղ, ժողովրդի կամքն է այդպէս կամեցել, եթէ այսօր ճանաչել են մեր անկախութիւնը, ժողովրդի կամքն է ճանչցնել տւել զայն: Անկախ լինելու կամքն ու ձգտումը մեր ժողովրդի մէջ մեռած չէ եղել երբք: Եկաւ թրքական ծովը, պատեց մեր Ժողովրդին, բայց այդ ծովու մէջէն կղզիի նման վեր բարձրացող մեր բարձունքները՝ Զէյթունը, Սասունը, Ղարաբաղը կռւել են միշտ: Անկարող լինելով դիմադրել թրքական ծովին՝ մեր ժողովուրդը փարեց դիւանագիտական միջոցներուն, որուն պատմութիւնը շատ հեռուէն կուգայ. ան ձգտեց բերել Ռուսաստանը, որ ազատագրէ զինքը տաճկական լուծէն. Ռուսաստանը եկաւ, բայց մենք չազատագրւեցանք, որովհետև ազատութիւնը չեն տար, ազատութիւնը կը խլւի: Հայ մամուլը, գրականութիւնը սկզբից ի վեր քարոզել է ազատութեան և անկախութեան գաղափարը, այդպէս է եղել մեր դպրոցը, հայ հոգևորականութիւնը, յանձինս Վարժապետեանի, Հայրիկի, Իզմիրլեանի: Հասաւ ժամանակը, երբ խօսքից գործի պիտի անցնէր հայ ժողովուրդը: 50—ական թւականներին սկսւեցաւ յեղափոխական շարժումը, որուն մասնակից եղան ժողովուրդին բոլոր խաւերը-, Սկսւեց պատերազմը, հայ ժողովուրդը իր ողջ համակրանքով կապւեցաւ դաշնակիցներուն, անկեղծ ու բաց յայտարարելով իր կամքը և այդ կամքի իրականացման համար տւեց վերջին զոհը: Այսօր, երկար աշխատանքից յետոյ, մեր կամքով, մեր կռւով ու արիւնով ստացանք այս ազատութիւնը. ուրախ ու շնորհակալ Գերագոյն Խորհրդէն՝ շնորհակալ ենք Եւրոպայի ու Ամերիկայի ժողովուրդներէն ու խորհրդարաններին, որոնք շատ աշխատեցան մեր դատի համար:

Այս ազատութիւնը մեր կամքի վաւերացումն է պետութեանց կողմէն, բայց... կիսատ է այդ վաւերացումը: Շատերը կըսեն, ինչո՞ւ տխուր ես. ի՞նչպէս կարող եմ ուրախ լինել, o՜, ի՞նչպէս կարող է ծիծաղել մէկ երեսս. եթէ ծիծաղի էլ, դա ծիծաղ չի լինի, այլ ծամածռութիւն: Տարին բոլորեցաւ, որ կըսեն թէ խաղաղ է ամէն կողմ. մեր երկիրը, սակայն, չխաղա-