Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թիֆլիզի մի հասարակ սենյակ երկու դռնով՝ ձախ կողմը և խորքում: Վերջի դուռը բացվում է դեպի պատշգամը։ Սենյակի աջ կողմը՝ տախտ, գորգով և մութաքաներով գարդարած. իսկ ձախ կողմը՝ բազմոց (divan), որի գլխին պատից կախած է հայելի ըստ սովորության։ Բազմոցի մոտ երկու բազկաթոռ և գունավոր սփռոցով ծածկած սեղան։ Այս սեղանի վրա դրած են՝ համրիչ և երկու արծաթափայլ աշտանակ հանգած իստակ մոմերով։ Մի-քանի աթոռներ լրացնում են սենյակի զարդարանքը։ Գիշեր է սենյակը լուսավորած է դեռ ճրագվե մոմով, որ հասարակ աշտանակով դրած է տախտի վրա, հետո վերհիշյալ իստակ մոմերով, ինչպես նշանակած է իր տեղը։ Երաժիշտների տեղում նստած են սազանդարներ, որոնք մինչև վարագույրի բացիլը նվագում են ու երգում տեղական եղանակներ:

ՏեՍԻԼ ԱՌԱՋԻՆ

ՄԱՐԹԱ. մենակ. տախտի վրա նստած՝ ճրագի մոտ չիքիլա է կարում:

Էսենց բա՞ն կ՛ուլի՝ իմ մարթն է ան՜ում։ Աշխարքն իրանց աղչիկը մարթու էրիտ ու իմ խիղճ Կեկելն էլի մնում է։ Քու դուշմանը՝ թե մե էրկու տարի էլ էսենց անց կացավ, տանը կու քացխի խիղճս: Ի՞նչ անիմ, վուր օխտա չիմ կանացի գա իմ իր-ասածի մարթումեն։ Խան ասում է ի՛նչ իս շտապում. խան ասում է էտղադա փուղ չունիմ։ Ով ասիս՝ հազար հազար թումնիր համբրից իր ախչկա համա, ’ես կի մե էրկու հարուր էլ չկանացի խոստանա։ Օ՜ լոս֊բոլոր էս մե ախչիկն ունինք, էլի՜: Իժում ինչ՝ էն ճար կտրած Թաթելն ասում էր էսօր առուտեհան, թե շատ լավ տղա է, կ՛ոսե. ՛երիք հարուր թումնով կու շինիմ, կ՛ոսե։ Արա, ինչ մոգոնիմ, վուր իմ