Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարթուն փափկեցնիմ։ Ասում է չէ՛ չէ՛, չէ՛, չէ՛… ես դարդակ չինովնիկին ախչիկ չիմ տա, կ՝ոսե. Թող առուտրի տղա ըլի ու փուղ ունենա, կ՛ոսե։ Փ՛ուղ, փ՛ուղ, դիփ փուղ. յարաբ ի՞նչ դառավ Էն անիծած փուղը: Խիղճ իմ Կեկել, նրա բոյին աժե մե բաժինք, ամա վուր Էլի առանց փուղ չէ ըլո՜ւմ… Ը՜մ վի՛ր ննգնին հիմիկվան տղերքը, հրա՜… է՜հ, էս չիքիլի սիրտ էլ չունիմ։ (Չիքիլան վայր է ձգում:) Աբա՛, մե տեսնիմ, թե թուխտն ինչ է աս՛ում… (Նհալու տակից խաղալու թուղթ է հանում ու բաց անում:) Գիշիրվան ճամփով ովոր ջեհել տղա է գալի… մեբաշ ուրախացնում է… Ք՛ա, թուխ-թուխ է, ովոր վուր է… Ո՞վ կու՚լի էրնեկ. կուլի Թանաքուտողինց տղեն րլի՜. աբա՛, ինձ ով կու տա էս բախտը… Քա՛, չուրս կիկոն էլ մետի. էս ի՛նչ լավ փալ դուս էկավ: Տե՛ր աստուձ, դո՛ւն դեվեր մտիկ անիս։ (Շտապով կանչում Է:) Կե՛կել, Կե՛կել, քա Կե՜կել։

ՏԵՍԻԼ Բ

ՄԱՐԹԱ, ԿԵԿԵԼ

ԿԵԿԵԼ

Ի՞նչ է, ի՞նչ իս ուզում, դեՙդի ջան։

ՄԱՐԹԱ

Քա՛, քանի կանչիլ տաս, չիս իմանո՞ւմ:

ԿԵԿԵԼ

Ձեռիս բան ունեի, վա՛. ի՞նչ իս ուզում։

ՄԱՐԹԱ

Մե էս չուրս կիկոն դոՙւս տար բալկոնը. տի՛ս, թե ինչ խոսք կու իմանաս քուչումը։

ԿԵԿԵԼ

Է՛հ, դե՛դի ջան, դուն ու քու թուխտը. չո՛ւրս ասը մետի լավ է, Էլի՜, Էլ ինչ իմանամ։

ՄԱՐԹԱ

Քա՛, տա՛ր մե, հենց ապրիս։ Կեկելը չորս թուղթը առնում է և խորքի դռնից շտապով դուրս է գնում պատշգամը: