Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՍԿԱՆ, տեղից վեր թռչելով և հետզհետե տաքանալով:

Տո՛, ձե՛ռը վի կալ, թե աստուձ կու սիրիս մե, է՜: 'Ես դարդակ չինովնիկին ախչիկ չէմ տա, չէ՛. ինչո՞վ չիմացար։ էլի մե ունևուր տղա ըլի, հա՛, 'ես Էլ մեչը կու լվլըվամ. թե չէ՝ 'ես ո՞վ, թանաքուտողովն ո՛վ. լավը վուր ըլի, իմ ախչկը չի ուզի։ Գժվի՞լ իմ, վուր 'ես իմ պետ՛լած Կեկելին տիկին-խաղողի ձեռը գցի՜մ:

ՄԱՐԹԱ

Դուն է՛տենց ասա ու անբախտ էն օրը զուքած ու զարթրած ման էր գալի:

ՕՍԿԱՆ

է'տ է ձիր աճկիրը քոռացնում, է՜… գնա ովոր չինովնիկ չէ, քու մտկումը մարթ չէ՞։ Տո՛, էս քու չինովնիկնիրը չի՞ն, վուր մե գրոշի բանի համա մե աբասու թուղթ ու թանաք ին խարաբ անու՜մ: Չէ՛, քիզ իմ հարցնում՝ էքուց, էլօր, բան է, ղուլուղեմեն դուս արին էս քու պարուն թանաք լպըստողին… իժում խոմ ես պիտի պահիմ նրան… (Աջ ձեռը շարժելով:) Փա՛հ, կու շինվի իմ բանն, Օսկան Պետրովիչը դադե ու Թանաք խպըշտողն ուտե. համ էլ ձեռնիրս կցած առչիվը ղուլուղ ըլիմ անում, միթամ նրա հոր ճուրտն իմ. ու թե մե ջգրած վուխտն էլ բան ասի, պիտի վրես վուտնիրը քարե քար տա ու ոսեվար ասե' մա՛լչի, մա՛լչի, մոյա չինովնիկ. ՚ես էլ ի՞նչ անիմ էն վուխտը, պիտի ասիմ՝ պոժոլուստա, մինավատ։ Հայդա֊հա՜… Չէ՛, չէ, 'ես չինովնիկի հիդ բան չիմ բռնի, ախպեր։ 'Ես հեստի փեսա գՙուսիմ, վուր նա՛ ինձ պատիվ տա, չէ թե ՙես նրան. ինձ պես փուղ դադելու ճամփեն գիդենա, ինձ պահե։ Ուփրո լավ չի ըլի՞, վուր փողոցի տղա ըլի ու փուղ ունենա, վուր 'ես էլ դովլթոմը գըլդիգըլուր գա՜մ։

ՄԱՐԹԱ, տեղից վեր կենալով:

Բաս ի՞նչ անինք, հորեն տասնուօխտը տարին թամամեցավ, տասնուութումն է խիղճս։

ՕՍԿԱՆ, նստելով բազմօցի վրա:

Վահ, ի՞նչ էս շտապում, դարդակ չինովնիկին վուր չիմ տալի ախչկաս, աշխրքումը մարթը ղթլուղ է էլի՜։

ՄԱՐԹԱ

Դուն գիդիո, ումնոր գ'ուզիս տու՛։ (Նստելով Օսկանի մոտ բազկաթոռի վրա:) Մե էրկու հարուր թուման վուր ղիմիշ անիս, առուտրի տղա էլ լավը կու ճարինք։