Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ Ե

ՆՐԱՆՔ, ՕՍԿԱՆ

ՕՍԿԱՆ. կապոցը տալով Կեկելին:

Կե՛կել, էս տար կուխնեն, հենց ապրիս։ (Նկատելով չիքիլան:)

Հըա՜, էլի թազա չիքիլա... (Ձեռնափայտը թողնոմւ է խորքի դռան մոտ:)

Տո՛, հաց ու պանրի պես իք ուտում, ի՞նչ է։

Վերարկուն դնում է նույն դռան մոտ աթոռի վրա, իսկ Կեկելը, կարն ա կապոցը ձեռին, դուրս է գնում ձախ դռնից:

ՏԵՍԻԼ Զ

ՕՍԿԱՆ, ՄԱՐԹԱ

ՄԱՐԹԱ

Ուրիշներու պես դրոշկա ու կալասկա խոմ չիմ ուզում։

ՕՍԿԱՆ, ծաղրելով

Ինչ է ասում… վա՛հ, հիմի էտունք ուզե... Ափսուս, վուր մազով սալոփ էլ չիս ուզում։

ՄԱՐԹԱ, տեղից վեր կենալով և մոտենալով Օսկանին:

Հանաքը դենը, Օսկան ջանք ու մե լավ բան պիտի ասիմ։

ՕՍԿԱՆ, առանձին:

Ջանը վուր ասավ, թային դժար բան է ուզում ասի։ (Մարթային:) Աբա, ի՞նչ է, Մարթա ջան։

ՄԱՐԹԱ, առանձին երեսը խաչ հանելով

Տեր աստուծ։ (Օսկանին:) Ախար էս տարի էլ թողնինք խիղճ ախչկան. միխկ չէ՞։

ՕՍԿԱՆ, առանձին:

Վուր ասի՜։ (Մարթային, նստելով տախտի վրա:) Հըա, էլի սարքեցիր ճիանուրը՞դ... (Մարթան վերցնում է վառած մոմով աշտանակը:) Զահլես մի տանի, քու հորն օղորմի։

ՄԱՐԹԱ, աշտանակը դնելով սեղանի վրա:

Հալա մե անգամ դի, ինչ իմ ասում, է՜... (Գալիս է, նստում է Օսկանի կողքին և ձեռը նրա ուսին դնում։) էսօր Թաթելն էլի էկավ էն չինովնիկի համա, երիք հարուրով կու շինիմ, կ՛ոսե։

ՕՍԿԱՆ, առանձին:

Իրան տվեք տասչուրս շային։ (Մարթային:) Ի՞նչ չինովնիկ։

ՄԱՐԹԱ

Ա՛յ, էն Թանաքուտողինց տղեն։