Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թերությունները, որոնք նվազ հետաքրքիր չեն: Ոչ միայն գեղարվեստական հեղինակ, դրամատուրգ, այլև ռեժիսոր լինելով, լավ իմանալով բեմը, նրա առանձնահատկությունը, Սունդուկյանը ստեղծել է բեմական տեսակետից մշակված լեզու, որը մինչև հիմա էլ հայ դրամատուրգիայում մնում է որպես կլասիկ օրինակ: Ժամանակի ընթացքում նա կարգավորել է մի կողմից կետադրությունը, հաղորդելով նրան իմաստային դիպուկությունը, մյուս կողմից` շեշտադրությունը իր բազմազան երանգավորումներով: Սունդուկյանը զարմանալի արտահայտիչ շեշտադրության է հասել, կարողանալով արտահայտել կերպարների հոգեվիճակի հետ կապված չափազանց նուրբ դրություններ, անցումներ և խաղեր: Կամենալով օգտագործել իր պիեսների բեմական մարմնավորման բավական հարուստ փորձը, նա ոչ մի ջանք չի խնայել մեկ անգամ արդեն ճիշտ գտնված ինտոնացիան արտահայտել շեշտադրության մեջ, պահպանելով այն դերասանական ապագա սեուրնդների համար: Այս կարգի փոփոխությունները այնչափ շատ են, որ դրանց համեմատությունը «Տարբերությունների» մասը կընդարձակեր, իր ծավալով դարձնելով, գրեթե նույնքան, որքան բուն տեքստն է:

Բացի այդ, ծանոթագրությունների վերջում տրված է «Անձնանունների բառարան», ուր ընթերցողը համառոտ տեղեկությունններ կգտնի տեքստում հիշատակված դեմքերի մասին:

Հեղինակի գործածած փակագծերը ( ) [] հիմնական տեքստում պահպանվել են նույնությամբ: Խմբագրական միջամտությունները տեքստում կատարված են սուրանկյուն <> փակագծերի միջոցով: Վարիանտների բաժնում տողատակ բերված են հեղինակի ջնջումները և ուղղումները: Ջնջված բառը (կամ արտահայտությունը, երբեմն պարբերությունը, նույնիսկ տեսարանը) առնված Է ուղղանկյուն փակագծերում, իսկ եթե մի բառ (կամ արտահայտություն և այլն) ջնջել է. փոխարենը գրել Է մի ուրիշը, ապա ջնջված բառն առնված է ուղղանկյուն փակագծերում՝ հավասարության նշանով հանդերձ:

Ներկա հրատարակությանը կցված է Սունդուկյանի պիեսների հիման վրա կազմված բառարան: