Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱԴԻՆԿԱ, նրա ետևից:

Խեչո՛, Խեչո՛, մեկն ու մեկին դեվեր ղրգե, հենց ապրիս, միր կինոզ Կորիզյանին դիվեր կանչին, քանի իմ տեքրն էստի է:

ԽԵՉՈ

էս սահաթիս, ախչիկ֊պարուն:

Դուրս է գնում խորքի դռնից:

Տ ե Ս Ի Լ ԺԳ

ՆԱԴԻՆԿԱ, ԱՆՏՈՆ

ԱՆՏՈՆ

Իր քաշն օսկի արժե էս տղեն՛ դարդիմանդ, հալալ, անթամահ իր խոսկին տեր. դժար կու գըթնվի էս հանգի տղա։

ՆԱԴԻՆԿԱ

էտ դիփ դրուստ իս ասում, Անտոն ջան. ջրատար քու ախպերը, (Հոգոց հանելով:) Ը՜հ, հենց էտու. համա էր նրան սիրում ու պահում, դուն մե էն ասա՝ էտ կտակի բանն ի՞նչ պիտի ըլի։

ԱՆՏՈՆ

Պիտի արզով տուն տանինք Օկրուժնի սուդը հաստատելու:

ՆԱԴԻՆԿԱ

Թե վուր նոտարիուսը հաստատիլ է:

ԱՆՏՈՆ

էտ հերիք չէ. նոտարիուսի հաստատիլն ուրիշ է, Օկրուժնի սուդինը՝ ուրիշ։

ՆԱԴԻՆԿԱ

Վուր Օկրուժնի սուդը չհաստատե, էնչախն ի՛նչ կու՚լի։

ԱՆՏՈՆ

Օկրուժնի սուդի վրա գանգատ կա Սուդերնի պալատը, սրա Վրա Սենատը ու էլի հիռու, ինչրի բանը վիրչանա։

ՆԱԴԻՆԿԱ

էտ խո տարիք կու քաշե։

ԱՆՏՈՆ

Քաշում էլ է. էս սահաթիս շատ օրինակնիր կա։