Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՏՈ,քաղցրությամբ։

է՜հ, դեդի ջան։

ԳԱՅԻԱՆե

Հա՛, ի՞նչ է... էտ գրիրն է քիզ գժվեցնում։

ՆԱՏՈ

էս գրիրն էլ վուր չբլի, դեդի ջան, էնչախը ղուրթ, վուր իստակ խիլքեմես կոլ' լեի։

          ԳԱՅԻԱՆԵ

Ախաը, էլած բանին էլ ի՞նչ չարա կա, վուրթի... Փսակի քանդիլը, վուր էտենց Հիշտ բան ըլի խոմա, կես քաղաքը մե բաշ մեկի կնիկը մեկելինը կու դառնա… Չէ՞,վուրթի, չէ· էտ հանգի բանիր մի՛ ասի ու մի՞ փիքր անի... էլի աստձուն փա՛ռք տու, վուր ուրիշներու պես զբնած ու զրգած չիս... Հեստըկնիրը կան, վուրթի, վուր ամեն մեկի նիղութենի մոդ քու նիղութինը մե մսխալ էլ չի գա... բաս նրանք ի՞նչ անին. նրանք միիւկը չի՜ն։

             ՆԱՏՈ

Խիստ էլ միխկ ին, դեդի ջան, վունցոր ’ես իմ միխկ. խիստ էլ սիրտս ցավում է ու մխկտում դիփունի Համա, վունցոր քու սիրտն է ցավում ու մխկտում ինձ Համա· տմա վուրթենն էլ մտիկ իմ անում, տեսնում իմ, միր ազատութենի Համա վունչիչ ճամփա չկա... էս բանը պիտի վաղ էի գիդացի, վուր էլ էսենց տանջվի… Հիմի իմ իմանում ու Հասկանում իմ նման ներու տանջանքն ու նեղութինը, վուր գլխիս վրա փորձու իմ...

           ԳԱՅԻԱՆԵ

ի՜Հ, լա՛վ է, Հենց ապրիս, ինչ մարթու ճակտին գրած է, գրած է... Աստձուն մի՛ բարգացնի գլխիտ, վուրթի։

            ՆԱՏՈ

դուն է՛տենց ասա, դեդի ջան, ու ՛ես վուր Հաստատ գիդենամ, թե ՛ես կանամ իմ նմաններու ազատութենին օտկի, ՛երգինք վկա ու քու արիվը գիդենա, էլ մե օր չէի մնա, էս ստթիս էվետ կ՛եՀեի ու գլուխս նրանց չարի փուխ կ՝ոնեի... Ամա Հագար էլ գլուխս քարը տամ, օչովին վունչիչ չիմ կանա օտկի, թե տերը չէ Ուզում։

   Գայիանեն վեր կենալով և առանձին:

Ինչ անիմ ՞ես սրան... (Մոտենալով սեղանին, որի վրա ածած են ակնեղենները, Նատոյին:) Էս ակնեղեննիրը իեչի՞ է էստի ածած։ 18