Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ ԺԲ

ՏԻԳՐԱՆ. ՆԱՏՈ

ՏԻԳՐԱՆ, գիրքը իր տեղը դնելով:

Էրևում է,ախչիկ-պարուն,դուք էլ պակաս չիք սիրում Սայաթ-Նովին:

ՆԱՏՈ

Օ՜հ, շատ. մե օր վուր չկարթամ նրան, էն օրը կորած է ինձ համա... (Նստելով:) Նստեցե՛ ք, խնդրում իմ. վուտի վրա ինչի՞ իք... (Տիգրանը գլուխ տալով, նստում է:) Էս սահաթիս կու բերին, անմըթի իմ, ձիզ նիղացնում իմ։

ՏԻԳՐԱՆ

Ձիզ համա էլ վուր չնիղանամ, ախչիկ-պարուն, էլ ինչա՞ցու իմ. թե չէ էտ ի՛նչ նիղութին է... Իմ մինձ նիղութինը էն է, վուր հրամանքդ գիփ դարդուտ իք:

ՆԱՏՈ

Վունչիչ, պարուն Տիգրան. ինձ համա մի փիքր անիք։

ՏԻԳՐԱՆ

Ի՞նչ իք ասում, ախչիկ-պարուն, տիղ ննգած տիղը՝ կինքս չիմ խնահի ձիզ համա, աստուձ գիդենա։

ՆԱՏՈ

Շնորհակալ իմ, պարուն Տիգրան, աստուձ ձիր կինքը ձիզ պետք ածե... Շատ բարի իք. ձիր բարութինն ու հավատարմութինը ինձ շատ վուխտ է հայտնի է։

ՏԻԳՐԱՆ

Հավատարմութինը իմ պարտկն է, ախչիկ-պարուն. ամա ի՞նչ բարութին իմ արի, էտ ’ես չիմ իմանում, ի՞նչ իք հրամայում... Ձիր օջախին ’ես վունչիշ բարութին չիմ արի։

ՆԱՏՈ

Էտ դիփ մեկ է, պարուն Տիգրան. ումնոր բարութին անիք, ձիր սրտի բարութինն է ցույց տալի... Ջեր տանու ախչիկ էի,