Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձիզ չէի ճանչնում ու չէի էլ տեսի, վուր 'ես դիփ գիդեի... Շատ լավ իք անում, շատ. աստուձ ձիզ չի կորցնի։

ՏԻԳՐԱՆ, զարմացած:

Ախչիկ-պարուն...

ՆԱՏՈ

Գիդիմ, դիփ գիդիմ, վունցոր ձիր խիղճ ննգրուչ վուրփերուն քախցածութենեմեն ազատում իք։

ՏԻԳՐԱՆ

Հրամանքդ էտ վուրղանց գիդիք ախչիկ-պարուն։

ՆԱՏՈ

էստի իմացա, վուր էն խղճերու բարերարը դուք իք... Ձիր էտ լավութինը էնքան դուր էկավ ինձ, վուր էն օրվան դեսը վուրդիոր կանացիլ իմ օմքնու օտկի, չիմ խնահում, ու հորեսի դենը ձիր խղճերու համա էլ ամսե ամիս կու ղրգիմ, ինչ կանամ:

ՏԻԳՐԱՆ, ոտի կանգնելով:

Շնորհակալ իմ, ախչիկ֊պարուն... Աբա՛, բարին դուք իք, այ... Արմնալու էլ չէ. պարուն Մելքոյի կինաց ննգիրը հալբաթտա վուր էտենց բարի կու՚լի։

ՆԱՏՈ, ոտի կանգնելով և ձեռքը տալով:

Շնորհակալ իմ, պարուն Տիգրան, էտ քաղցր խոսկերու համա. (Տիգրանը համբուրում է Նատոյի ձեռքը:) ամա ինչ գ՚ուզե բարի ըլիմ, ձիր չափ բարի չիմ կանա ըլի... Ես էն էլ գիդիմ, վուր բազազխանումը շատերուն կարթալ գրիլ իք սորվեցնում ու օչովիմեն մե գրոշ էլ ուստալուխ չիք վի կալնում... Փառք ու պատիվ ձիզ, պարուն Տիգրան:

ՏԻԳՐԱՆ

Շատ օղորմած իք, ախչիկ֊պարուն... Իմ փեշակը վուր ուստութինն ըլի մենակ, ինչի՞ չիմ վի կալնի. ամա ես իմ փեշակըն ունիմ, աստուձ օր տա իմ տիրուչը. ավելի թիքեն ուրիշներունն է։

ՆԱՏՈ

Շատ ապրիք, պարուն Տիգրան, ձիր սրտի համա։