Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արա, ինչ քեփդ տա, կատարե, վո՛ւնցոր գ՛ուզիս ժաժ արի. քու լավ արարմունքի վրա ՚ես կու ուրախանամ, վունցոր քու հերը կու ուրախաներ… Ավատացած իմ, վուր քու օրումը փիս բան, կիխտուտ բան, ճոշալու բան չիս բռնի ու վրետ օչովի չիս խոսեցնի… Ամա էն ազատութինը, էն թամամ ազատութինը, վուրի համա աշխարք ու ՚երգիր գլուխ ին կոտրում ու իմ խիլքով էլ քիզ հարկավուր է, իմ ձեռին չէ ու առանց մե մինձ բեդնամոլթենի չէ կատարվում… Էս բեդնամոլթինը վո՛ւնց դուն լայիղ կ՚ոնիս, վո՛ւնց ՚ես, վո՛ւնց դուն կու վիզ կալնիս, վո՛ւնց ՚ես… (Դադար:) Շատ կան քիպեսնիրը, վուր մարթուն ինքնակամ թողնում ին, նրա էրեսը չին էլ տեսնում, գնում ին, առանց ազատութենի, ուրիշի հիդ ին ապրում, վունցոր ուզում ին. յա նրանց վրա վաթարնիրն ասա՝ վուր համ մարթու մոդ ին ապրում, համ մարթումեն թաքուն ուրիշին սիրում, ուրիշի հիդ քեփ անում ու զոդ անում… Դո՛ւն, Նատո ջան, էտ հանգի ախչիկ չիս, էտ հանգի բան չիս անի, կու ճանչնամ քիզ, չիս կանա անի…

ՆԱՏՈ

Գեդինը վուր մտնիմ, էն լավ է:

ՄԵԼՔՈ

էտումը քու մագիեր ՚ես կանամ օրթում ուտի։

ՆԱՏՈ

Իմ խիլքով՝ գողութինն ու ավազակութինը ավելի պստի միխկ է աստձու առաչ, կանց կնիկարմատը անհավատարիմ ըլի իր մարթուն ու էլի նրա մոդ ըլի կենում, նրա կայինքն ըլի վայիլում:

ՄԵԼՔՈ

Ա՚ֆերիմ,Նատո ջան… Էտենց էլ տղամարթն է իր կնգան պարտական։

Նատոն թեթե գլուխ է տալիս:

ՏԵՍԻԼԳ

ՆՐԱՆՔ. ԱՅԳԵՊԱՆ. ԾԱՌԱ

ԱՅԳԵՊԱՆ. ձախ կողմից բերում է մեծ խախալով ամենաընտիր մրգեղեն, ծաղիկներով զարդարած:

Աղես ու ախչիկ-պարունս սաղ ըլին: