Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԻԳՐԱՆ

Իրիգնահացի սուփրեն վո՞ւրդի գցիլ տամ։

ՄԵԼՔՈ

է՛ստի, է՛ստի… (Տիգրանը դուրս է գնում ձախ կողմից: Նատոյիեն:) Կ՚ուլի դուն գ՝ուզեիր Լոքոյի մորթելուն թամաշա անիս. թե սիրտդ տալիս է, գնանք։

ՆԱՏՈ

Չէ՛, շնորհակալ իմ. էտու սիրտ վո՛ւնց 'ես ունիմ… (Մի կողմ:) Օմքին ըլի ինձ մորթե։

Մելքոն լուռ անց ու դարձ անելով, խորասուզվում է մտածմունքի մեջ:

ՏԻԳՐԱՆ, կողմանոցում:

Մո՛ւլափ, էտ ո՞ւր իս գնում… Հա՛, հա՛. է՛ստի կաց… (Վերադառնում է ձախ կողմից:) Աղա՛, հարևնի բաղմնչին է, ուզում է ձիզ տեսնի։

ՄԵԼՔՈ

ի՞նչ խաբար է։

ՏԻԳՐԱՆ

Խնդրում է, վուր չարխը վիր թողնին, էրկու սահաթվան էդնեն իմ հիրթն է, կ՚ոսե։

ՄԵԼՔՈ

Ո՞վ է խլում նրամեն իր հիրթը… Մե սահաթ էլ չի քաշի էտենց։

ՏԻԳՐԱՆ

Ասինք, օչովի չի ավտում, ուզում է ձիզմեն խոսկ ունենա… Քիչ պրծավ, էստի էր տուն ննգնում։

ՄԵԼՔՈ

Կու ճանչնամ, խիստ կոպիտն է… Գնա՛ ասա՝ գալիս իմ… Դուն նրան դի՛վիր տար էնդի մառանը, գի՛նի խմեցրու, էս սահաթիս գալիս իմ:

Տիգրանը դուրս է գնում ձախ կողմից:

ՏԵՍԻԼ Զ

ՄԵԼՔՈ. ՆԱՏՈ

ՄԵԼՔՈ, գլխարկը ծածկելով:

Ամա քի մենակ վո՞ւնց թողնիմ: