Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և միաժամանակ սառած մնացի: Այս ամենը վարպետի հանցաքն էր, որովհետև քանի որ աշակերտը փախել էր, նա ինձ պիտի հայտներ և եթե գանգատվեմ, վարպետից արժեքը կստանամ, սակայն ոչ շինելն արժե այս գլախացավանքին (կարծում եմ` մեկ թուման չարժե) և երկրորդը` արհեստավոր մարդ է, խղճում եմ: Այսպես թե այնպես, ես մնում էի առանց շինելի, սակայն աստված երկար կյանք տա Մեզինովին. նա երկու շինելի ունի` մեկը ձմեռվա, մյուսը ամառվա: Ամառվանը ձմետվանը ժամանակաշրջանի համար ինձ զիջեց և ես դարձյալ իմ վաչպետին պատրաստել տվի ձմեռվա համար: Այս օգնությունը որ չլիներ, ես անելանելի դրության մեջ պիտի ընկնեի իսկ ձմեռվանից հետո աստված ողորված է:

Այժմ, մայրիկ ջան, Քրիստափորը գրում է, թե քանի որ ես մաս առ մաս եմ փող ստանում, հենց որ, ասում է, ես քեզ փող ուղարկեմ, դու գրիր ձերնոց, որ նրանք մորս տան: Այդ պատճառով էլ խնդրում եմ, մայրիկ ջան, որ սեպտեմբերի փողը ձալոյին չտաս և ինձ ուղարկես: Երկու թուման ստացել եմ, երկու թուման տվեք և մնացածն էլ դուք գիտեք:

Մայրիկ ջան, Քրիստափորը գրում է իր մորը, թե այսքան ժամանակ է, ասում է, ձեզանից նամակ չունեմ. նրա տատիկին հավաստիացրեք, որ նրանց նամակը Քրիտափորը կստանա: Այժմ, մայրիկ ջան, սիրով համբուրեք Հռիփսիմեին և Միքայելի մասին լուր տվեք, թե որտեղ է: Սիրով բարևեք փեսային, ինչպես նաև տեր-Օհանեսին, Յագորին, Թոմկային, Ղաղոյին, Միկոյին, մորաքրոջը, թինային, հորաքրոջաց Հովանեին, քեռի Մոսեսին, Ձայոներին, հորեղբոր տղաներին ու աղջիկներին և բոլորին:

Այս նամակն ուղարկեք տիրոջը:

Ձեր խոնարհ որդի` Գաբրիել

<Հ.Գ.1>

Մայրիկ ջան, այնուամենայնիվ այս նամակով ձեզ նեղություն եմ պատճառում ու նեղություն եմ պատճառում: Ձեզ մատա, մայրիկ ջան, առանց ժամացույցի մի թողնեք. Մի քսան ամսից մեկ է պիտի գնեմ` թեկուզ ուրիշից պարտք անելով: Սակայն լավորակ

____________

  • Եվ հենց այդ պատճառով էլ, ինչպես առաջներում էինք ուղարկում փողը, նույն ձևով էլ ուղարկեք, և երբ Քրիսափորը ինձ կուզարկի, ձեզ կգրեմ, որ հետագա ամսին ձալային տաք: