Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առավոտից մինչև երեկո մի ութ կամ տասներկու ռուրլու համար գրիր հա գրիր։ ճիշտ է, մայրիկ ջան, Ձեզանից հեռու եմ և ես Ձեզանից շատ բան պակասեցրի, որ այս կողմ եկա, բայց ճիշտն ասեմ, ուսանողի անունը ինձ համար գերադասելի է սեղանավորի պաշտոնից, ուր ասես, որ ուսանողն ընդունված չլինի։ Փողոցով էլ որ գնում ենք, ինչ մարդ էլ որ անցնելիս լինի, պիտի մեզ ճանապարհ տա։ Ձիավորներն էլ պատիվ են առնում, ինչպես սպաների առջև։ Այս ամենը, մայրիկ ջան, նրա համար եմ Ձեզ ասում, որ իմ մասին չմտահոգվեք։

Մայրիկ ջան, իմ նկարն եք ուզում, այժմ հնարավոր չէ, որովհետև արև չկա, որ դադերոտիպով հանել տամ։ Իսկ դեղով նկարելը թանկ կնստի։ Ինչ որ Դարեջան անունով մեկը դեռ չի բարեհաճել ժամանեթ։

Մայրիկ ջան, ես որ դրել էի, թե չորեքշաբթի օրերը չորս դասախոսություն ունենք, Դուք էլ այդ պատճառով մտածում եք, որ չորեքշաբթի դժվա՞ր է։ Ոչ, մայրիկ ջան, մեզ հո դասեր չեն հարցընում, որ դժվար լինի: Մեզ համար չորեքշաբթին ու կիրակին մեկ է։ Մեզ համար դժվարը քննություններն են և ուրիշ ոչինչ։

Մայրիկ ջան, հիմա ի՞նչ ես անելու Հռիփսիմեի հետ։ Ոչինչ չխնայես, քեզ մատաղ։ Այս տարի մինչև մեծ պասը պիտի նշանեք: Երազում իբր այդտեղ էի, մի պարտիղում Արտեմ Այվազ... տեսա և իբր թե մի աղջկա սպասում էր և հետո ինձ ասաց, թե «ա՛յ, գալիս է»։ Տեսա որ դռան հետևը քույրս երևաց և հենց այդ ժամանակ արթնացա։ Սիրասմի տեսակ թելադրում է, ինձ այնպես է թվում, որ մինչև այս նամակի պատասխանը ես կստանամ, Հոիփսիմեին կնշանեք... Մայրիկ ջան, աշխատիր, որ լավ տեղ տաք։ Ձեր որդիների համար ոչինչ չեք խնայևլ, ոչ ջան, ոչ փող և այս գործի համար էլ ոչինչ չխնայեք։ Այժմ մնաք բարով, մայրիկ ջան, Ձեր բարևի համար ընկերներս շնորհակալություն են հայտն ում և բարևներ են հաղորդում, ինչպես նաև Ղաղոյին, Յագորին և Միքայելին։

  Ադիո, մայրիկ ջան, մնաք բարով։
Ձեր խոնարհ որդի` Գաբրիել Սունղուկով

Սոլոմոնից նամակ ստացա և գրել է, թե Թիֆլիս նամակ շուտ կգրեմ։

Սիրել եղբայր Նիքայել ջան.

Շատ շնորհակալ եմ, որ գրում ես այդաեղի նորությունների մասին և նորից խնդրում եմ, որ այդտեղի նորություններն ինձ հապորդես։