Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն շատ վշտացա գեներալ ճավճավաձեի մահվամբ։ Երեկ երեկոյան Աղաֆոն Դավիդիշի մոտ թեյի էի և այնտեղ Արծըրունովից տեղեկացա, որ ճավճավաձեն դրշկայից վայր ընկնելուց հետո դեռևս քսան մամ ապրել է։ Յագոր Իվանիշը, Թամամշովը և Միքայելն էլ այնտեղ են եղել։ Եվ մայրիկին խնդրիր, որ Զախար Նիկիտիշին նամակ գրել տա Աղաֆոնի անունով։ Միքայել ջան, սրանից հետո ևս կանոնավորապես ես Ձեզ նամակ կգրեմ։ Նևան սառավ, սառույցք կտրատեցին-հանեցին և կամուրջը նորից դրին։ Դուք էլ նամակ մի պակասեցնեք։ Միքայել ջան, իմ խնդիրքս միմիայն այն է, որ մայրիկին և Հռիփսիմեին լավ պահես։

Քո եղբայր Գարրիել

<Հ. Գ. 1> Սիրով բարևեք մեծ հայրիկին, բիձա Գիքոյին, Ղաղոյին, Յագորին, մորաքրոջը, քեռի Սիմոնին, Թինային և բոլորին. տեր-Օհանեսի ձեռքն եմ համբուրում։

<Հ. Գ. 2> Եթե Թինան այդտեղ է, ինձ թվում է, թե անվերջ բուխարու մոտ է նստած և կատվին էլ կողքին նստեցրել է. և եթե մի բան էլ փչացնի, այնուամենայնիվ իրենը կասի. «ի՜հ, ինչ կա որ»... Մայրիկ ջան, Դուք էլ հո ասելիս կլինեք. «էս կնիկը դրուստ մրկրատն էս: Բասիկելային էլ բարևեք։