Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրանց անունը, որ մեկ-մեկ թվեմ.-
Եվ հովիվն անմեղ՝ իր գավազանով
Ցույց ավավ Տորքին իրանց անունով
Մի քանի քաղաք և մեծ-մեծ ավան.
Թե՝ «այն Գաջենքն է և այն՝ Մոշավան.
Իսկ այս քաղաքն էլ, որ երկարումեկ
Բողնոփորի մեջ ձգված է բեկ-բեկ,
Ցուբտավ քաղաքն է, հարուստ, այգևետ,
Իճկ այս էլ ահա ամրոցն է Ուփրեթ,
Որ պատկանում է մի շաա աննման
Եվ շատ գեղեցիկ մի որբ ազջըկան։
— «Այդ ի՞նչ աղջիկ է, ի՞նչ է նրա անուն»,
― Նըրա անունն է «Հայկանուշ-Սիրուն».
Ինքը մի չքնաղ և չնաշխարհիկ,
Ոչ ոք ծնված չէ այնքան գեղեցիկ,
Նա աննման է, չափազանց սիրուն՝
Դեռ չի լրացել տասնութ գարուն։
― «Միթե նա չունի՞ ծնոզք, ազգական»,
Հարցրեց հուզված սիրահար հսկան։
— Բդեշխը նրանց Գաջենը է տարել,
Մնացել են այնտեղ, էլ ետ չեն եկել։
— «Ուրեմն ո՞ղջ են նրանք Գաջևենքում։
— Ոչ, նրանք ողջ են գուցե երկնքում»։
— «Ուրեմն մեռե՞լ են, էլ նրանք չկա՞ն»։
— Եվ միշտ կըմեռնին, երբ սարը չըգան։
Ինչպես է եղել, նրանք մեկ ամառ
Սարը չեն եկել, և դրա համար
Արևը նրանց ամբողջ գերդաստան
Զրկել է սարից, որ երբեք չըգան։
— «Բա ո՞վ է պահում այղ սիրուն աղջկան
Եթե նա չունի ոչ մի ազգական».
— Ուրիշներին է։ նա ինքն է պահում,
Ամեն կարոտյալ նրան է գիմում.
Ունի նաժիշտներ, անթիվ ծաոաներ,
Մի նույնքան շներ, բյուրավոր հոտեր.
Նա մի հսկա է, թեև ոչ քեղ պես,
Հասակին նայես՝ սոսի է կասես.