Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են, եղունգի վրա մի քանի խազ է քաջում թե չէ՝ իր ուզած կնիկը փողոցով անց կենալիս բոլոր խալխի միջին տկլորվում է, հենց իմանում է, թե ինքն է Եվան՝ դրախտի մեջ կանգնած։ Նրա աչքին, ասում են, ոչ մի մարդ չի երևում, ականջը ոչ մի ձայն չի լսում, հենց իմանում է, թե դրախտի մարմարե ավազանների մոտն է կանգնած, մերկանում է, որ լողանա…

Էս դեռ ոչինչ, անշունչ առարկաների վրա էլ է ներգործում նրանց արած գրի զորությունը։ Ասում են՝ մի ջինդար խալիփա իր աշակերտի մորը հավանել է. աշակերտին սովրեցրել է, թե՝ «Որ գնաս տուն, մորդ գլխի մազիցը մինը թաքուն պոկիր, բեր»։ Միա- միտ աշակերտը որ գնում է տուն, մերը գլուխը լվանում է եղել. ձեռքը մեկնում է, մի մազ պոկում։ Խորամանկ մայրը հասկանում է իսկույն, իմանում է, որ բանի միջին բան կա, չի խոսում, բայց երեխի ձեռիցը մազն առնում է, մտնում տուն, մի գոմշի կաշվից մի մազ է պոկում ու տալիս տղին։ Երեխեն մազը տանում է վար- ժապետին է տալիս, ասում է՝ «Մորս գլխիցն է»։ Վարժապետը գործ է դնում մազը թլիսմի հետ, մեկ էլ տեսնում են՝ հրես,., ո՛վ հրաշք… գոմշի կաշին գեղամիջովը թրա՛խկ հա թրա՛խկ, վազում է սիրահարված ու գժված դեպի ջինդար խալիփի տունը…

— Ո՜ւհ, ի՞նչ ծիծաղ կլիներ, թե որ ըղորթ լիներ,— ասաց Մանվելը ծիծաղելով…

— Հապա՛… էսպես հազար ու մեկ առասպելներով ժողովրդի մեջ բույն է դրել սնահավատությունը։ Բայց դու զարմանում ես, ասում ես՝ ինչի՞ են հավատում։ Միտդ չէ՞, թե մենք ինչպես էինք հավատում թասի մտիկ տվող պառավին Շամշուլդու բերդումը:

— Ճշտմարի՜տ որ… Ասենք մենք երեխա էինք, չէինք հասկանում, բայց զարմանալին էս է, որ պառավներն ավելի են հավատում։ Էդպես բաներով լիքն են մեր գեղերը, էլ ասեղ վեր գցելու տեղ չկա, էնպես է տարածված նախապաշարմունքը։ Նստում են, թե վեր կենում, ուտում են, թե հագնում, երազ են տեսնում, թե մի անսովոր բան, փռշտում են, թե հազում, աչքն է խաղում, թե գլուխը ցավում, բայղուշն է ծվծվացնում, թե շունը ոռնում, աղվես է պատահում, թե նապաստակ, մի խոսքով՝ էլ չար աչք ասես, չար հրեշտակ ասես, ամեն բանում, ամեն քայլափոխում մի նոր փորձանք են ստեղծում իրանց համար ու տխրում, տրտմում։ Խելոք մարդկերանց համար կարելի է դրանք ոչինչ բաներ են, բայց այդ