Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե՜ հառամզադա, դու՜րս, դու՜րս իմ տանիցը. գնա կորի, էլ աչքիս չերևաս…

Արությունն էլ ժամանակ չկորցրեց, չսպասեց, որ հայրը նրան մեկ լավ մկրտեր։ Առանց ուշք դարձնելու մոր արտասուքին ձեռքը ձգեց կախ տված զենքերը, որոնց վրա վաղուց աչք էր դրել, ու դուրս փախավ։ Հռիփսիմեի ձայնը լսեցին դեղամեջի մարզիկը և հասան ազատեցին մեր ճգնավոր դառած Ավետիքի ձեռից։ Արությունը չիմացավ այս, նա գնա՜ց, կորա՜վ…

Վերջ երկրորդ գրքույկի