Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Էդ աղջիկն ունեցել ա մի պառավ մեր… — Էդ Գյուլլոլզարն ու իրան աղջիկն են, իմացա, իմացա… — Էլ չեմ ասի, ականջ չես դնում, դու չարություն ես անում, քեզ պետք է պատժեմ… — Հը՜… ձեռք չտաս, թե չէ, հրես լիքը դաբանչեն կշտիս դը֊ րած… — Աբա տեսնեմ, էդ ի՞նչ դաբանչա է–.. Այստեղ Արզոլմանը Հերիքնազի երկս՛– ձեռքը ճանկը գցեց ու սկսեց մի ձեռքով մի թուշին, մյուսով մյուս թուշին թեթև ապտակ¬ ներ տալ և ցավն ամոքել ջերմ համբույրներով… — Դե հիմա խելոք կկենա՞ս թե չէ,— խոսեց վերջապես Արզու– մանը։ — Թող, թե չէ՝ ձեռքդ կկծեմ… — Չեմ թողնիլ, մինչև չասես՝ սիրո՞ւմ ես ինձ, թե՞ չէ։ — Դե թո՛ղ, լավ։ — Չէ՛, պիտի ասես։ — Արզուման ջան, թո՛ղ, հո՛գուդ մատաղ։ — Ե՛ս քեզ մատաղ, ե՛ս։ Ասա մի անգամ, «քեզ սիրում եմ, էս սհաթիս թողնեմ։ — Ինչի՞, զոռով ե՞ս, չեմ սիրում։ — Բաս հիմի կթողնեմ, իմացա… տեսնում եմ, որ ինձ չես սիրում։— Արզումանը խռովածի պես եղավ և ուզեց թողնել Հերիք֊ նազին։ Բայց հիմի էլ Հերիքնազը իր հերթին չթողեց նրան և երկու ձեռքով փաթաթվեց ջլինքին։ Արզումանի սիրտը այնպես ջարժվեց, որ քիչ մնաց լաց լինիս — Էլ իմչի՞ ես հարցնում, դու չե՞ս դիտում, որ սիրում եմ քեզ։ Սերը սրտումը կլինի, ոչ թե լեզվումը, որ չսիրեի, քեզ ո՛վ կարող էր էստեղ ներս թողնել,— ասաց Հերիքնազը և համբուրեց Արզու– մանի ճակատից։ — Բաս ինչի՞ չվեր կացար էլախտ, Որ քեղ կանչեցինք։ — Ամանչեցի… — Ամաչեցի՞ր, ա՛յ թե ամաչեցիր… — Դե լավ, թո՛ղ հիմի… Մարիամը լսելով, որ սոքա իրարու մեջ խոսակցություն են բաց արել, գիտությամբ մլոլ էր անում տանը, որ չգա և սրանց խոսակ– 245