Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նուրբ շրթունքներիս զարկում է մատով,
Որ իր հետ ձայնեմ «աղո՜ւ» կամ «ագա՜»

Ես թոթովում եմ, հրճվում է մայրըս,
Իմ մեջ գտնում է շնորհքի նշան,
Չար աչքից ազատ պահելու համար՝
Վըրաս կարում է պես–պես թալիսման։

ՀՈՆԻ ԿՈՐԻՋԸ

Տարեմուտի երեկոյին
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջը դրավ հոնի կորիզ,
Իբրև բախտի նշանակ։

«Կորիզն,— ասաց,— ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
Ո՛ւր որ գնա, ի՛նչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կըստանա»:

Կարկանդակը բաժանեցինք,
Կորիզն ընկավ ինձ բաժին,
Եղբայրներս սրտնեղելով՝
Նախանձեցան իմ բախտին։

«Կույր է բախտը, սուտ չէ ասած»,
Մեծ եղբայրըս փնթփընթաց,
«Մի՞թե սա է ամենիս մեջ
Աշխատավոր, բանիմաց…»

Մեկէլներն էլ հավանեցան
Մեծ եղբորը ասածին.—
«Իրա՛վ, իրա՛վ, չէր արժանի»,
Միաբերան ձայնեցին…