Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կերան, խմեցին,
    Նորադեմ տարուն
    Դիմավորեցին,—
Մինչ շատ թշվառներ՝
Այրիք ու որբեր
Ցամաք չոր հացի
Կարոտ մնացին…

ՄԱՆԿԱԿԱՆ ԹՈԹՈՎԱՆՔ

Աշխարհիս վրա մեկը կար միայն,
Որ ինձ սիրում էր հոգվով անարատ.
Նա իմ մայրիկն էր — իմ անուշ Ազին,
Հոգվույս ու մարմնույս ծնողն հարազատ։

Միտքըս թռչում է միշտ դեպի երկինք,
Երբ որ հիշում եմ մայրիկիս անուն,
Այդ նրանից է, որ չեն երկրային
Ո՛չ նըրա ստինք, ո՛չ նրա լեզուն։

Նա ինձ կաթ տըվավ, տըվավ և լեզու,
Մինը քան ըզմյուսն ավելի անուշ,
Մեկով իմ փափուկ մարմինն էր սնվում,
Մյուսով զարգանում իմ հոգին քնքուշ։

Ի՜նչ կա այնքան քաղցր ու սննդարար,
Որքան անարատ կաթն է մայրական,
Ո՜վ կարա խոսիլ այնպես սրտաբուխ,
Ինչպես որ մայրն է թոթովում մանկան։

Կարծես հիմա էլ տեսնում եմ մորըս,
Ես իբրև մանուկ գրկումն եմ ահա,