Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առջև և այդտեղ սկսեցին խռնիլ ու տատանիլ լճացած հեղեղի պես։ Ոչ ոք չէր իմանում, թե ինչ է պատահել, ամենքը շնչասպառ միմյանց քին հարցնում և ոչ մեկից մի որոշ պատասխան չէին ստանում։ Հանկարծ պատշգամբի վրա երևաց Անահիտը՝ ոտից մինչև գլուխ սպառազինված, և դեպի ժողովուրդը դաոնալով այս֊պես խոսեց. «Ձեր թագավորի կյանքը վտանգի մեջ է։ Այս րոպեիս իմացա, թե ինչ տեղ է ընկել։ Նա գնացել էր իր երկրի մեջ պտտելու, որ ժողովրդի կարիքներն ու հոգսերն տչքովը տեսնի։ Չար մարդկանց է հանդիպել և ընկել է մի տարտարոսի մեջ։ Էլ ուրիշ բան չունիմ հայտնելու ձեզ առայժմ։ Ժամանակ չպետք է կորցնել։ Ով որ սիրում էր թագավորին, ում համար թանկ է նրա կյանքդ, շուտով ձիավորվի և գա իմ հետևից։ Մենք պետք է կեսօր չեղած հասնենք Պերոժ քաղաքը։ Ես արդեն պատրաստ եմ և ձեզ եմ սպասում։

Դե՜հ գնացե՜ք և շուտով պատրաստվեցեք»։ Մի ակնթարթի մեջ ցրվեցավ ժողովուրդը՝ գոչելով կեցցե թագավորը, կեցցե՜ թագուհին, և մի ժամ չանցած, արդեն ամենքը զինված պատրաստ էին։ Քաջասիրտ օրիորդներն ու տիկիններն էլ երբ որ իմացան, թե թագուհին պիտի առաջնորդե զորքին, նմանապես զրահավորվեցին ու ձիավորվելով շրջապատեցին թագուհուն։

Մի կատարյալ հիացք էր Անահիտը սպարապետի զգեստի մեջ։ Կրակոտ ձիու վրա նստած, ոսկեզօծ զրահով պատած, մազերը սաղավարտի մեջ ամփոփած, լայնաշեղբ թուրը կապած, վահանը թիկունքին կախած։ Այս բոլորը նրա աքեգնատիպ դեմքի և հրավառ աչքերի հետ մի ահեղ կերպարանք էին ավել նրան։

Երբ քաղաքից դուրս եկան տափարակ դաշտը, Անահիտը դարձրեց ձիու գլուխը և այս ու այն կողմ քշելով հրամաններ արձակեց, և մի քանի րոպեի մեջ կարգավորելով ամբողջ այրուձին, գոչեց բարձրաձայն «հառա՜ջ» և ինքն առաջ անցնելով ասպանդակեց ձին և մի վայրկյանի մեջ աներևութացավ։ Հեռվից երևում էր մի ձիու բարձրացրած թանձր փոշին, որ ամպի պես մինչև երկինք էր հասնում։ Երկու ժամից հետո նա իր հրեղեն ձիով կանգնած էր Պերոժ քաղաքի հրապարակի մեջ մեն֊մենակ։ Կոապաշտ քաղաքացիք նրան երկնքից իջած մի նոր աստված համարելով խուռն բազմությունով չոքեցին նրա առջև և գլխները մինչև գետին կորացրին։ — Ո՜ւր է ձեր քաղաքապետը,— դոչեց Անահիտը սպառնալից ձայնով։