Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը: Դրա վրա նա տեսավ, որ էլ չի կարող մեզ վախեցնել, փախավ գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից և ամենքը միաբերան գոչեցին՝ «Կեցցե՜ ջուլհակը»:

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թաղավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե ոչ…

— Ողջ լինի թագավորը, այո՛, լավ փետրեցի, ահա նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի:

— Քեզ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդ քան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա, թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

1886

ԱՐԵԳՆԱԶԱՆ

ԿԱՄ

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

(Հայկական հին զրույցներից առած մի վեպիկ)

1

Շատ հին ժամանակ, երբ աշխարհքս լիքն էր հրաշքներով և երբ բարի ու չար ոգիները անընդհատ պատերազմ էին մղում իրար դեմ, ահա այդ ժամանակ Մասիսի ստորոտում կենում էր մի ծերունի իշխան՝ Արման անունով։

Արմանն ուներ երեք զավակ, մորից որբ մնացած։ Նրանցից