Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալու պատճառը և թաքցնում է նրան, որ աղան՝ Արեգակը, չտեսնե նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում, շատ շոգած ու քրտնած… Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և աղատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում, վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է ահա այս է նրա դեղը, եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին, նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս կրկին իր տեղը գնալու։

♦♦♦

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ տղա է, նա ուրիշ անգամ ասում էր․ Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ Նա ասում էր․որովհետև Արեգակն աղջիկ էր, գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա, դու այս ասեղներով կծակծկես նրա աչքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազը չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց Արեգակի ցերեկ չի լինիլ։ Ոչ․ ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը՝ ջոկ։ Արեգակ լինի, չլինի, ցերեկ պիտի լինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գ Ծեր ունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը սև և մյուսն սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը, աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում, լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծերունին՝ էլ մի ուրիշ բան չունի… շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում…

♦♦♦ Գյուլնազ տատիկը շատ անգամ խոր հոգոց քաշելով ասում էր․

- Էհե՜յ, հե՛յ… դուք հենց կարծում եք, թե մեր աշխարհքն