Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թե՞ հաց ուտելու ախորժակ չունիս…
- «Քաղցած եմ, այո՛, բայց շա՜տ եմ քաղցած,-
Հոգոց քաշելով՝ մեր հսկան ասաց,-
Ի՜նչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ,
Ի՜նչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ.
Իմ հացն ու ջուրը,- գիտե՞ս որն է այն-
Քո սե՛րն է, հոգիս, քո սե՜րն է միայն.
Մի՛ նայիր որ ես կոպիտ եմ ու բիրտ,
Այս կոպտության մեջ կա մի քնքուշ սիրտ,
Որ քեզ գլխովին իր մեջ կամփոփե
Եվ միշտ քեզ համար միայն կըտրոփե.
Ահա եկել եմ ընկել ոտքերըդ,
Կամ ինձ սպանիր, կամ տուր ինձ սերըդ».
- Դեռ ժամանակ չէ,- ասաց տիրուհին,
Հետո կըխորհինք քո սիրո մասին:-
- «Ես քո ըստրուկն եմ. դու ինձ հրամայիր.
Թեկուզ քո շան տեղ դըռանըդ կապիր,
Որ քեզ պահպանեմ աչքիս լուսի պես,
Ոչ մի փորձանքի ղու չըհանդիպես»։
- Դու ինձ կազատես շատ փորձանքներից,
Բայց ո՞վ կազատե ինձ քո ճանկերից:-
Այս խոսքի վըրա Տորք և Հայկանուշ
Քա՜հ-քա՜հ խնդացին, և խինդն էր անուշ.
Եվ իբրև վաղուց ծանոթ իրարու,
Կուշտ-կուշտ ճաշեցին, առանց ուտելու։

Ե

Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ,
Սիրում էր սիրով անբիծ, անտխեղծ
Եվ կոպտատարազ իր դեմքը մթին
Դառել էր սիրո ցոլացող լուսին.
Այն կերպարանքը և հայացքն անհեղ
Որ քարացնում էր, մարդկանց տեղնուտեղ,
Այժմ դաոել է մի վճիտ աղբյուր,

73