Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ բոլորովին վերացյալ հոգվով իրանց գլխներից մի֊մի մազ պոկեցին, և իրար հետ փաթաթելով՝ թաղեցին երեք քարի տակին, առանց մի բան լսելու, բայց կարծես յուրաքանչյուրի սիրտը հետագա խոսքերն էր բարբառում. «Մեր ընկերասիրության ուխտը պիտի անխզելի մնա մինչև այն օրը, երբ մեզ էլ այս փաթույթի պես կթաղեն հողումը»։ Հետո վեր կացան և քայլեցին դեպի իրանց գերդաստանը, երբ Արությունը սկսեց բնազդմամբ երգել հրեշտակային ձայնով Շնորհալու երգերից հետագա տունը


Սիրո քո հուր արկյալ Հերկիր,
Բորբոքեսցի ի հոգիս մեր,
Զխորհուրդ սրտից մեր մաքրեսցե,
Զլույս գիտության հո փայլեսցե
Ի քնո մահու զմեզ զարթուսցե,
Զմիտս բոցովն քո վառեսցե.․․

Բ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈԻՆ


Արությունը ծնվել է Թիֆլիսի մոտակա Խաչին անվանյալ գյուղումը, Անցյալ դարի վերջերից սկսած մինչև ներկա դարուս սկզբները Ղարաբաղից շատ հայեր գաղթեցին դեպի ամեն կողմ, դրանցից մեկ հատված էլ Խաչենու մհալից եկավ և Բոլնսու ձորումը հաստատեց իր բնակությունը, որտեղից դարձյալ սկսեցին ցրվել, մի քանի տուն միայն գնացին շենացրին, մի հին գեղատեղ, և ի հիշատակ իրանց հայրենիքի՝ Խաչենու, նոր գյուղի անունը դրին Խաչեն։ Մի կողմ դնելով պատմական ու աշխարհագրական նյութը, որ մեր խոսակցության թելը շատ չերկարանա, մենք խոսինք միայն այն անձանց վերա, որոնք որևիցե կերպով ազդեցություն են ունեցել Արությունի կյանքի վերաՉ մինչև այն օրը, որմօրը որ պատահեցանք մենք նրան։ Արությունի մայրը՝ Հոիփսիմեն, որի տոհմումը ժառանգական