Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԱՅՐԱԿԱՆ ՍԵՐ ԵՎ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Արությունը, որ կորած հորթի պես արդեն իր մորը գտել էր խաչի տակին, նրա հետ նստեց իրանց սայլումը և ճանապարհ ընկան դեպի Խաչեն։ Մայրն անդադար համբուրում էր որդուն և ամեն անգամ կրկնում.

— Ես քը մա՛տաղ ընիմ, ա՛ Թյուն ջա՜ն...

Իսկ Արությունն ընդդիմանում էր, ասելով՝

— Դե լա՛վ ա, լա՛վ, խրե՛գ պաչի, ես գյուդում ըմ վար տեու ինձ շատ ըս սիրում։

— Ես քը մա՛տաղ ընիմ, ա՛ Թյուն ջա՜ն. տեու վար գիտաս հո՛ւչ, էլ հո՞ւ կգիդա... Ես քու չարը տա՛նեմ, ա՛ Թյուն ջա՜ն։

— Դե լավ ա, լավ, բա՜հ...

— Ա՛ տղա, քը մա՛տաղ ընիմ, դե հո՞ւնց անեմ, կարում չըմ թա տազ անեմ... Քը մա՛տաղ ընիմ, ա՛ Թյունի, Օսանը հո՞ւնց ա, խոխեքը լա՞վ ըն, մեր պառավ խնամեն ըրեխես նհետ բըրշո՞ւմ ա...

— Թող կո՛րչի է՜, մին նրա անումը տա՛լ մի... Ես էլ ասել պիտիմ թե՝ հար օնեմ, մար օնեմ, էլի՜...

— Խե՞, քը մատաղ ընիմ, հի՞նչ ա ըլալ.

— Հի՞նչ պիտի ընիլ... զա՛հլաս տա՛րալ ըն, ասըմ ըն. «Է՞ս հինչ ա. եկալ ա կլխներես վեր ընկալ. ըսկի հաց չոնենք թա մունք օ՛տենք, մին բո՛ղազ էլ սա ա տառալ»... Տեուք էլ՝ ա՛ստուծ օ՛րհնալ ա՝ վար մե հետ մին չըվալ ալեր ըղարկեք, հի՞նչ կընի․ պա ծեր սրտո՛ւմը ջըգյա՛ր չկա՞...

— Քը մա՛տաղ ընիմ, ա՛ Թյուն ջան, իմ ծեռանը հի՞նչ կա... Պա տեու գյո՛ւդում չըս քո հոր խըսյաթը՞... Էրվալ ըմ, խրավվալ ես էտ մարթին ծեռանը... շինը մին օղեով յա աշըղ եկած վախտը՝ հուվ վար մին չանաղ ա տալիս, նա մին չվալ ա տալիս... Ուրքշեր մարթիքը պյուրում ա տոնը լսնում, ուտըցնում, խըմըցնում, կըրըսնեն տըրտակում... Խոխեքըս՝ մըսըրնե՛ն պա՜ց, վըննըրնե՛ն պա՜ց... նահանց հետև մին ճոխտ չմոշք չի ինք օնում... ասում ըմ. «Էտ ըրա՜րմունք չի