Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

հիմի տեսչի առաջին ուզում եք ցույց տալ, որ շատ սրտացավ եք մեզ համար։ Ինչո՞ւ ուղիղը չեք ասում, որ ադամամութին ձեռագիր եք տվել սատանային և ձեր հոգին նրան խոստացել, որ նա ձեզ լույս տա... Լա՜վ լույս է, որ հոգի կորցնելով պիտի ձեռք բերվի...

— Ա՛յ ջամհաթ, լսո՞ւմ եք ինչ է ասում այդ ալևորը. վկա եղեք, և հարցնելս չասեք, թե չենք լսել,— ասաց քյոխվան ինքնապաստան գոռոզությամբ։

— Է՜յ, քյո՜խվա, դու որ քո չափն ու իրավունքը ճանաչես, շատ լավ կանես,— ասաց ծերունին։— Մեկ ինձ ասա տեսնեմ, դու ի՞նչ իրավունքով ես իմ անունս գրել տվել, առանց ինձ հարցնելու։

— Էդ հետո կտեսնենք, հարցրել եմ, թե չեմ հարցրել։ Եթե կարծում ես թե չեմ հարցրել, կարող ես գնալ գանգատվիլ․․․

— Գիտես, իհարկե, որ գանգատվիլ չեմ կարող, չեմ կարող գնալ իմ դատավորին ասել, որ նա մի շատ անպիտան և խարդախ մարդ է, մեր քյոխվան էլ հետը։ Այդ չեմ կարող ասել, բայց քեզ քո երեսիդ կասեմ, որ դու մարդ չես, այլ կատու ես, աղվես, գայլ ես։ Ես միշտ ասելու եմ քեզ այս խոսքերը, որ գոնե դրանով սիրտս հովացնեմ...

Այս թունդ խոսքերի համար քյոխվան չէր ներիլ Արզուման ապորը, չէր նայիլ նրա ոչ ծերությանը և ոչ պատվին, այլ իր գազանական բարկությունը կհագեցներ գանակոծ անելով նրան, բայց որ լռեց և համբերեց այդ այն երկյուղիցն էր, որ նա կրում էր Արզուման ապոր յոթը հսկա որդիներից, որոնք արդեն մի-մի հաստագլուխ մահակ ձեռքներին՝ կանգնած էին իրանց ապոր քամակին։ Եթե աստված խռովեր քյոխվի գլխին ու մեկ անգամ ձեռք տար ծերունուն, այնուհետև քյոխվի մեծ կտորը ականջը կմնար։ Որպեսզի այդ փորձանքից ազատվի, վեր կացավ և շան նման մռմռալով դուրս գնաց։ Նրան հետևեցին բոլոր քյոխվից վախող մարդիկը։ Արզուման ապերն էլ մի քանի կծու խոսք էլ տերտերին ասաց և վեր կացավ հեռացավ։ Մնաց տեսուչը միայնակ Միքայելի և