Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցավի դեղ էր համարվում մոտը եղած զորավոր ծառի կամ քարի շնորհիվ...

Հնուց մնացած տարերապաշտությունը շարունակվում էր գոյություն ունենալ։ Քրիստոնեությունը միայն ավելացել, բարդվել էր նրա վրա, առանց նրան դուրս մղելու և նրա տեղը բռնելու։ Սրանից էր, որ ժողովրդի կրոնական և բարոյական աշխարհը ներկայացնում էր մի խառնուրդ կիսակռապաշտական և կիսաքրիստոնեական և սրանից առաջ էր գալիս այն մոլար ուղղությունը, որ տիրապետում էր ժողովրդի բոլոր դասակարգերի մեջ ու նույնիսկ հոգևորականության։ Այս դարերումն էր, որ ճգնավորն ու ջաղացպանը մրցում էին իրար հետ, որ տեսնեն, ո՛րն ավելի առաջ կմտնի արքայության դռնովը, և ո՛րն ավելի նախամեծար կհամարվի բոլոր սուրբեբի մեջ։


9

Մեկ անգամ, երբ արդեն հղի էր Նախշունը, բայց իրանց անփորձությունից չգիտեին, թե երբ է ծնվելու ժամանակը, մարդ ու կնիկ վեր կացան գնացին ուխտ — Հաղպատու վանքը, որ երեք օրվան չափ հեռու էր իրանցից։

Առաջին անգամն էին տեսնում այդ հոյակապ շինությունը, որի մեջ մտնելուն պես մի առանձին ահ ու սարսափ զգացին նրա մեծությունից։ Մինչև այդ օրը նրանց տեսած եկեղեցիքն ուխաատեղերը մանր մունր մատուռներ էին եղել։

Վանքի վանահայրը, որ մի հին ճգնավորի պատկերով սուրբ և պատկառելի ծերունի էր, նորեկ ուխտավորներին սիրով հյուրընկալեց և մի հարմարավոր սենյակ տվավ նրանց։

Մոտ կես գիշերին Նախշունի ցավը բռնեց։

Լավ էր, որ վանքումը կային տնտես պառավ կանայք, որոնք հմուտ էին և տատմերության։ Մարկոսը հայտնեց ժամկոչին, ժամկոչն էլ պառավներին, որոնք իսկույն հասան և Նախշունին բարի ազատում տվին։

Մյուս առավոտուն վանահայրն իմացավ, որ նորեկ ուխտավորներին արու զավակ է տվել աստված, գնաց սենյակը փարատեց, ծնողացն աչքալույս ասաց և երեխայի նույնտեղ