Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՈՒ ՁԱԳԻԿ

Երկու փոքրիկ ձագիկ մի ծղնոտ գտան՝ հասկը վրան:

Հասկումը շատ հատիկներ կային: Ձագիկները բռնեցին ծղնոտի ծայրերից և սկսեցին քաշել մեկը իր կողմը, մյուսը՝ իր: Ծղնոտը կտրվեց և ձագիկները վայր թափվեցին ոտիվեր: Գող ծիտը վրա հասավ և հասկը ճանկեց ու թռավ:

1908


ԱՐևԵՎԻ ՀՐԱՄԱՆԸ

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասեց աստղերին.

— Դե, սիրուն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:

Ծաղիկներին ու թռչուններին ասաց.

— Զարթեցեք, ծաղիկներ, զարթեցեք թռչնիկներ։ Եվ զարթեցին բոլոր ծաղիկները, թռչնիկները։

«Ես պիտի երգեմ,— ասաց արտույտը։

«Ես պիտի ծաղկեմ,— ասաց վարդը։

«Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,— ասաց մութ ամպիկը․— չջրե՞մ երկիրը։

Արևը պատասխանեց․

— Թող երգի արտույտը, թող բացվի վարդը․ իսկ մութ ամպիկը, ջրով լիքը, թող գնա հեռանա։

Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթեցին և սկսեցին արևի երգը։

1908


ԽԵԼՈՔ ԳԼՈՒԽԸ

Բերանը ասաց․— Ես ամեն ինչ կուտեմ կխմեմ։

Գլուխը ասաց․— Հը՜մ․․․

Լեզուն ասաց․— Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ։