Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլուխը ասաց.— Հը՛մ...

Ձեռները ասացին.— Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք։

Գլուխը ասաց.— Հը՜մ․․․

Ոտները ասացին.— Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք։

Գլուխը ասաց.— Հը՜մ...

Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին․

— Ինչո՞ւ ես հըմ անում։

Գլուխը պատասխանեց.

— Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք։

Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց.

— Հա՜... ղորդ է ասում գը-գը-գլուխը...

1908


ԱՐԵՎԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԸ

Պայծառ արևը բարձրացավ երկինք և ոսկեփայլ ճառագայթները տարածեց երկրի վրա։

Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա։ Արտույտը թփրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց երգել բարձրաձայն.— ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ, ճիլի-վիլի, ճիլի-վիլի. վո՜ւտ-վո՜ւտ-վո՜ւտ. ճը՜ռռ...

Երկրորդ ճառագայթը նապաստակի վրա ընկավ, նապաստակն ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկելով մտավ ցողաթաթախ կանաչկուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով։

Երրորդ ճառագայթը հավաբունն ընկավ։ Աքաղաղը թափ տվեց թևերը և կանչեց ծուղրուղո՜ւ... Ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ։ Կանչեց աքաղաղը հավերին, որ ցած իջնեն թառերից և առավոտյան նախաճաշիկն անեն։

Հավերը ցած թռան, կչկչացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել։

Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ։ Մեղուները