Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆարուզը և սկսեց մխիթարել և հուսադրել։ Վերջումն ասաց․

— Քույրի՛ կ, ճակատագրից կարելի չէ փախչել. ինչ պատահեք է, պետք է պատահեր է որտեղ և լիներ նա։ Բայց հիմա ես պիտի գնամ և հասնեմ եղբորս օգնության, միևնույն ժամանակ կաշխատեմ բերել քո ուզած առարկաները։ Ֆարիղադան աղաչելով ասաց․

— Ոչ, ո՛չ, մի՛ գնար, եթե նրա համար ես գնում, որ իմ անարգ հոգա ցանկացածը բերես։ Ես չեմ ուզում ոչինչ։ Սիրելի եղբայր, եթե քեզ հետ էլ պատահի մի փորձանք, ես կսկծից կմեռնեմ։

Բայց քրոջ լացն ա աղաչանքը ետ չկասեցրին եղբորը։ Նա հեծավ ձին, մնաս բարով ասելով քրոջը, և տվավ նրան մի մարգարտյա մանյակ։ Այգ մարգարիտները Ֆարիզագի մանկության երկրորդ լացից գոյացած մարգարիտներն էին: Մանյակը տալով քրոջն ասաց.

— Երբ որ դրա հատիկները չշարժին քո մատնեքիդ տակ և միմյանց զարնվելով ձայն չհանեն, այդ կնշանակեի որ իմ մարմնի անգամները նույնպես անշարժացել են, էլ իմ մեջ կենդանություն չկա։ Սաստիկ տխրած Ֆարիզադան գգվելով եղբորը ասաց․

— Իմ սիրելի եղբայր, թող աստված քեզ պահպանի ամեն չարից ու փորձանքից։ Տա՛ աստված, ՛որ վերադառնաս մեր մեծ եղբոր հետ միասին։

Ֆարուզը հետևելով եդբորըճ գնաց նույն ճամփովը և քսաներորդ օրը հասավ նույն ծերունի կրոնավորին, որին գտավ նույն ծառի տակ նստած և նույն դիրքով։ ինչպես տեսել էր Ֆարիդը, այսինքն ձախ ձեռքին համրիչը, իսկ աջը վեր բարձրացրած և ցուցամատը ցցած առանձին։

Սովորական ողջունից հետո, երբ Ֆարուզը հայտնեց եղբոր հետ պատահած աղետը և իր գալու նպատակը, ծեքունին սրան էլ հորդորեց, որ ետ կանգնի իր մտադրությունից, բայց, տեսնելով, որ չի համոզվում, նրան տվավ գրանիտե գնդակը, որով հասավ աղետավոր սարի ստորոտը, ուր ձին գնդակից կապելով' ինքն սկսեց սարնիվեր բարձրանալ։

Ֆարուզր գնալով նույն ճամփով, որով գնացել էր եղբայրը, ենթարկվելով միևնույն ձայներին, շատ պինդ էր պահում