Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3


Մուհամմեդ մեծ շահը նոր է ճաշ արել,
Եվ՝ փառք մեծ Ալլահին՝ լավ է կշտացել։

Այգումը վերջնալույս, ջրմուղք խաղ ընկած,
Ծիրանը գորգի վրա շահն է ընկողմնած։

Քիչ հեռու կանգնած են ծառայք ըստ կարգին,
Նրանց մոտ Անսարին՝ շահի սիրելին։

Մարմարիոն վազերում, տապ արևի տակ,
Վարդերը բխում են հոտով աղբյուրակ:

Հարճերի ու տիկնանց հովհարի առաջ,
Ծածկում են արմավներ դեմքերը կանաչ:

Կիպարհս ծառերը գլխները կախած,
Երկինք են երազում, երկիր մոռացած:

Փնարի հրաշալի ձայնն ալեծածան,
Երգի հետ ներդաշնակ ցնցեց այգեստան.

Նույն ինքը մեծ շահը քնից վեր ցնցվեց,
«Այդ որի՞ հորինած երգն է», հարցըրեց:

Դեպի Անսարին էր այս հարցն ուղղված.
«Քերթող Ֆըրդովսին է հորինել», ասաց:

«Նըրա՞նն է ուրեմն այդ հրաշալիքը,
Բայց հիմա ո՞րտեղ է բանաստեղծն ինքը».

— «Արդեն շատ տարի է, ասաց Անսարին,
Ապրում է չքավոր քերթող Ֆըրդովսին։

«Նա հիմա կենում է Թոուս քաղաքում,
Իր փոքրիկ պարտեզն է այնտեղ մշակում»…