Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թե՝ եթե դու ես մեր թագավորը, ազատիր մեզ Քյորօղլու ձեռից, որ քեզ ծառայենք, իսկ եթե ոչ՝ մենք կամա ակամա պիտի Քյորօղլուն հպատակվենք, նրան ծառայենք։ Եվ ահա ինչ էին ասում իրանց գանգատներում Քյորօղլու մասին·

— Նա,— ասում էին,— թալանում է քարավանները, գերի է տանում հարուստ վաճառականներին և մինչև մեծ փրկանք չի առնում, բաց չի թողնում։

Գյուղացիներին ոտքի է կանգնեցնում իրանց խաների ու բեգերի դեմ, կոտորում և կոտորել է տալիս կալվածատերերին ու տերության կապալառուներին, և այսպիսով իր կողմն է գրավում երկրագործ ժողովրդին։ Կոտորում է հարկահաններին և հավաքած հարկերը բաժանում չքավոր գյուղացիներին։

Շատ անգամ կտրում է գյուղացոց հարաբերությունը քաղաքացոց հետ, ուտեստի պաշարը թանկացնում, և մինչև քաղաքներից մեծ վճար չի առնում, հարաբերության կապը չի արձակում։

Քրիստոնյաներին առանձին պաշտպանություն է ցույց տալիս և նրանց պաշտպանությունը գտնում ամեն տեղ։

Որտեղ մի կարգե դուրս քաջ տղամարդ կա, գնում է Քյորօղլու դրոշակի տակ մտնում։ Որտեղ մի փախստական և մահապարտ կա, նրա հովանավորությանն ու պաշտպանությանն է դիմում։ Այսպիսով նա կազմակերպած խումբեր ունի երկրի բոլոր ամուր տեղերում։ Բոլոր անմատչելի բերդերին տիրելով՝ ամենի վրա իր անունն է դրոշմել։ Բոլոր խումբերն իրար հետ սերտ կապ ունին, և հարկավոր դեպքերում միմյանց օգնության են հասնում։

Ամեն հավատի ու ցեղի մարդ կա նրա խմբի մեջ, բայց մի անգամ այդ խմբի մեջ մտնելով՝ ոչ մի հավատի չեն ծառայում, ամենքն էլ միապես դառնում են անհավատ և ծաղրում ամեն հավատ։ Չեն ընդունվում միայն այն մարդիկը, որոնք որևէ քաջությունով իրանց հայտնի չեն կացուցել, կամ որևէ դժվար հանձնարարություն և փորձ չեն կատարել։ Ինքը պաշտելու չափ սիրում է ամեն մեկին և ամենի հիմար կամքը կատարում, նույնիսկ իր կյանքը վտանգի տակ դնելով։ Բոլոր սիրահարներին իրանց մուրազին է հասցնում, բերելով նրանց