Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայհոյանքը ոչինչ ասելիք չունենալու նշան է, իսկ հակառակորդի ասածներն աղավաղելը - անխղճության։ Պարոն Հովհաննիսյանի բանաստեղծությունների մասին ավելի ընդարձակ քննադատություն ունի ստացած խմբագրությունը պ. Սեդրակ Մանդինյանից և կտպագրե առաջիկա հունվարի ամսատետրում։ Իսկ Պետերբուրգի հրատարակությունների մասին իմ ասելիքս դեռ վերջացած չէ. երբ որ կտպվի, այնուհետև խելացի մարդիկ կտեսնեն, թե որի ասածներն են անարժան և հանդուգն...

1887