Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեղինակի կողմից)։ Հարկահան Նիկոն, որ մի բարբարոս հայ է և գայմագամի կույր արբանյակը, աշխատում է համոզել Տանչոյին, ասելով, որ եթե էֆենդու ուզածը կատարե, կազատվի և՛ բանտից, և՛ աքսորից, իսկ եթե ոչ, կմնա բանտումը և յուր ընտանիքը սովամահ կլինի։ — «Ես քո լավդ եմ ցանկանում, այդ պատճառով եմ խորհուրդ տալիս», շարունակում է Նիկոն:

— Էհ, Նիկո ախպար, պատասխանում է Տանչոն, «ՕՏԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱ ԱՌԱՆՑ ԱՐՏԱՍՈՒՔԻ ԵՆ ԼԱՑ ԼԻՆՈՒՄ» (այսպես խոշոր գրերով էլ տպված է այս խոսքը)...

Վերջը Տանչոն խոսքով համաձայնում է յուր աղջիկը տալ Խալիլին, այն հույսով, որ այս խոստումից հետո ինքը կազատվի կերթա տուն և կսպանե Զլատոյին, որ անօրենի ձեռքը չգցե։ Բայց Խալիլը այդպես շուտ չի արձակում նրան, այլ կրկին բանտ է ուղարկում, մինչև ամեն բան վերջացնում է, հետո է արձակում նրան։

Բանտից դուրս գալուց հետո, երբ որ Տանչոն իմանում է, որ Զլատոն արդեն գայմագամի հարեմումն է, սպանում է Նիկոյին, իսկ գայմագամին բանտարկյալների օգնությամբ (որոնց արձակում է ինքը շատ հեշտությամբ) կապոտում են և տանում...

Այստեղ բազմակետ է գրված, հայտնի չէ, թե ուր են տանում Խալիլին։ Տեսարանը փոխվում է. ռուսները պատերազմում են թուրքերի հետ, հաղթում են նրանց, Տանչոն մտնում է հիշյալ գործողությունը կատարած քաղաքը ռուսների հետ միասին, «որոնք իրանց հետևից քաշ էին տալիս շղթայակապ Խալիլին, ինչպես մի բռնված գազանի»։ Սրանից հետո տեսարանը դարձյալ փոխվում է։ Ռուսները խաղաղության դաշն են կապում և ետ քաշվում։ Թուրքերը նորից տիրում են նույն քաղաքին և հեղինակի ասելով— «Սկսեցին հազարավոր ու միլիոնավոր բռնաբարություններ, առաջվանից հազար անգամ խիստ, ավելի անողորմ...»։

«Տանչոն փախչում է և պատսպարվում է այն լեռների մեջ, որտեղ ապաստանում են բոլոր ազատություն սիրողները»։ Այսպես է վերջանում գրքույկը և մի անորոշ վիճակի մեջ դնում ընթերցողին, որ ակամա հարցնում է ինքն իրան, թե