Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս ի՞նչ բան է արդյոք, և ի՞նչ նպատակի է ծառայում, քանի որ ոչ գեղարվեստական տեսակետից, ոչ պատմական, ոչ յուր անիմանալի տենդենցիայով, ոչ յուր շենք ու շնորհքով մի բանի նման չէ, թեև այսուամենայնիվ կոպեկ արժե, որովհետև սրանից ավելի անշնորհք գրվածներ շատ կան մեր մեջ, որոնք ավելի թանկ արժեն...

Երկրորդ գրքույկն է «Բուլղար ավազակապետ»։ Ահա մի գեղեցիկ վեպիկ, որ գեղարվեստական տեսակետից կարող է օրինակելի լինել մեր բոլոր անճաշակ վիպագրողների համար։ Զարմանում ենք միայն, թե այս քանքարավոր գրչի հասուն պտուղն ընտրելու չափ ճաշակ ունեցող մարդիկը ինչպե՞ս են ընտրել նախընթաց գրքույկը, որ մի խակամտության արգասիք է։ Շատ գեղեցիկ է «Բուլղար ավազակապետը» իբրև մի գեղարվեստական շենք, բայց այսուամենայնիվ մենք անհամակիր ենք մեր ուսանողների գործունեության այս ընթացքին։ Դոն-Քիշոտը չէր կարող անցած գնացած ասպետությունը վերակենդանացնել. նրա փորձը տկար ուղեղի տեր մարդիկ կանեն, անմտաբար ընկնելով սարդերի ոստայնած որոգայթի մեջ։ Այս մասին եկող անգամ, հիմա տեղ չկա այլևս։

1887


ԻՄ ՍՏԱՑԱԾ ՏՊԱՎՈՐՈԻԹՅՈԻՆԸ Պ. ՐԱՖՖՈԻ ԿԱՅԾԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԻՑ

1.

Կայծերի երկրորդ հատորը կարդացվում է մեծ սիրով։

Երբ որ մի գիրք կարդացողի հետաքրքրությունը շարժում է և հետզհետե առաջ է տանում, առաջ է մղում, այդ գրավ֊չությունը գրքի արժանավորություններից մեկն է և պատիվ է բերում գրողի թեթև, սահուն և աշխույժ գրչին։ Այս տեսակ