Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամեն ոտանավոր բանաստեղծություն չէ և ոչ ամեն վեպանուն կրող վիպասանություն։ Տաղանդի գրվածքը չի նման ի է «ուռկան ի արկհլոյ ի ծով և ամենայն ազգաց ժողովելոյ», որ ընթերցողը հարկադրված լինի ընտրել զբարին և ի բաց ընկենուլ զխոտանն։ Ոչ, նա կնմանի գործարանական ամբողջության, մի նկարչական ամբողջության, որից եթե մի բան կըտրես, արյունաքամ կլինի ամբողջը և կմեռնի կամ կերևի իսկույն, որ նա մի վիրավոր հսկա է։ Մեծ թերություն է գրողի համար, երբ նա մի բան գրելիս աշխատում է յուր բոլոր գիտեցածն ու չգիտեցածը նրա մեջ տեղավորել և սարդի ճարտարությամբ մի ուստայն հյուսել։ Սարդը չպետք է օրինակ լինի բանասիրին, այլ շերամն ու մեղուն..*

Խորամանկությունը թոյլի, ստրկի, գողի և մանավանդ խաչագողի հատկություն է։ Խորամանկությունը հարուստ ընդունակություն չէ, այլ աղքատ, դրական ընդունակություն չէ, այլ բացասական, նա առողջ հոգու վիճակ չէ, այլ հիվանդ, այդ ընդունակությունը գործ է գրվում միշտ ի վնաս ընկերներին և ոչ հօգուտ, այդ ընդունակությամբ երբեք սուրբ գործ գործել կարելի չէ, այլ միշտ պիղծ։ Բարոյապես ուժեղ մարդիկը ճշմարիտ առաքյալները, անկեղծ հայրենասերները խորամանկ չեն լինում, նրանք գնում են ազնիվ ճանապարհով անվեհերությամբ, գնում են անձնազոհությամբ, քաջի պես բայց ոչ խելագարի։ Քաջություն, խոհականություն, անձնանվիրություն ահա այս հատկություններն ունեցող հերոսներն են, որոնց դյուցազնաց կարգն է ձգում ժողովուրդը և պաշտում։ Ինչի՞ նման կլիներ Խրիմյան Հայրիկը, եթե խորամանկ լիներ։ Մենք մի առած ունինք, որ ասում է. «Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա»։ Ժառանգական ախտերն անբուժելի եՆ ըստ մեծի մասին։ թայց և այնպես' ցեխը ցեխով չեն լվանալ, այլ ջրով:


ԱՌ. Պ. ՐԱՖՖԻ

Բարեկամ, »Արձագանք» շաբաթաթերթի 39-րդ N-ի մեջ կաքդադի ձեր իմ դեմ դրած ասիական հայհոյանքով բողոքը,