Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մատաղ բանաստեղծացուները և վիպասանացուները Նահապետի շուրջն էին պտտվում, նրա երգերը երգում և նրա՝ բանաստեղծություններն արտագրում իրանց ծաղկաքաղ տետրակների մեջ գեղանկար գրչությամբ։ Արդարե՜վ Նահապետ, Նահապե՜տ մի քանի սերնդի։ Որքա՜ն մեծ է մեծ բանաստեղծի ներգործությունը կրթվող սերնդի վրա։ Պռոշյանի' «Աղբյուրի» ներկա համարում տպված ոտանավորը, որ նա գրել է մեզանից երեսուն տարի առաջ, Նահապետի ներգործության արդյունքն է։

2

Այդ շրջանի զուտ հայրենասիրական ուղղությունը մի պակաս կողմն ուներ միայն, որ զուրկ էր բուն ժողովրդական բուն աշխարհիկ տարրից։ Կրթվող սերունդը մի վերացականությունից ընկել էր մյուս վերացականության մեջ։ Երկնքիթ իջնելով[' չէր կանգնել իր ժամանակի և իր գետնի վրա, այլ հին ժամանակի և հին գետնի։ Այդ ուղղության դեմ է, որ բողոքում է Գամառ-Քաթիպան, ասելով' «Հայկ ու Լեվոնին մոռանանք, եղբայրը, թափ տանք մեզանից փոշին հնության»...Բայց այդ հնության փոշին առաջին անգամ թափ տվողը եղավԽաչատուր Աբովյանցը. նա չընտրեց ոչ Հայկին և ոչ Հայկանուշին, այլ Աղասուն ու Նազլուին:

ինչպես երկար շոգերից ու երաշտից հետո հանկարծ բարձրանում է մի անձրևախառն փոթորիկ, և ամեն հին ու մին, փտած ու խախուտ բան, աղբ ու զիբիլ սրբում, մաքրում է, ճիշտ այդպիսի մի փոթորիկ էր Աբովյանցի գրությունը, որ ամեն հին ու մին սրբելով մշակության մի նոր անդաստան բաց արավ, գործունեության նոր ասպարեզ տվավ նոր սերդին, և այսպիսով ժամանակակից վիպագրության հայր դարձավ։

Աբովյանցը ոչ միայն նորագույն գրականության ճանապարհը հարթեց մեզ համար, ոչ միայն քաղաքացիության արտոնություն տվավ աշխարհիկ լեզվին, որ մինչև այն ժամանակ կիսագրաբարի ստրուկն էր, այլև, որ ամենից մեծն էր, նա մի հզոր հաղթանակ տարավ աշխարհականոլթյան կողմից