Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օտար երկիրը գաղթելով նույն երկրի գդակն է դրել իր գլխին, ապրել է նույն երկրի քաղաքական և մտավոր կյանքովը։ Վրասաան գաղթողը վրացերեն է երգել, Պարսկաստան՝ պարսկերեն, Տաճկաստանը՝ տաճկերեն, Լեհաստան՝ լեհերեն։ Թուրքերեն խաղ ասելու պատճառը կրոնական չէ, այլ քաղաքական։ Կրոնի կնիքը երկուսի վրա էլ դրոշմված է, ինչպես հայերենի, նույնպես և թուրքերենի վրա, և դեռ կարելի է ասել թուրքերենի վրա ավելի, քան թե հայերենի։ Նշանավոր աշըղները սրբակրոն և ճգնազգյաց մարդիկ են եղել, քաջահմուտ ս․ գրքին և հայոց դավանությանը։ Նրանց ասած խոր ու խրթին խաղերը թեև թուրքերեն, բայց բարձր աստվածաբանական բովանդակություն ունին։ Գրանցում կան այնպիսիք, որ կարելի է հավասարել մեծ աստվածաբանների գրածներին և մեր ամենալավ շարականների բովանդակության հետ։ Այսպիսի մի հիանալի բանաստեղծություն է աշըղ Ալլահվերդու զղջումն ու դավանությունը, որ ասել է ափ հափո Քեշիշ-օղլու առջևը չոքած։ Այս խաղի սկիզբն է «Աման Ալլահ»։ Շիրինն էլ ունի բարձր կրոնական խաղեր, որոնց մեջ նշանավոր է նրա խաչելության վրա ասածը, որը սկսվում է այսպես —

«էյ Ջումա, սաննան նեչա սըռլար Նումայան էթտիլար»։

Հայ աշըղներր ոչ միայն հայ ժողովրդի համար են եղել մի տեսակ քարոզիչ հալածանքների ժամանակ, ոչ միայն առավել քան հոգևորականությունը վառ են պահել ժողովրդի սրտում քրիստոնեական կրոնի սերը, ոչ միայն ժողովրդի միակ դաստիարակն են եղել իրանց խրատական և սփոփող խաղերով, այլև նույնիսկ բարբարոս խաների առջև ազատ ել ու մուտք են ունեցել, իրանց խաղերով մեղմացրել են նրանց գազանությունը, հիշեցրել նրանց աշխարհիս ունայնությունը, փառքի և իշխանության անցողական լինելը, ամբարտավանության և չարության հետևանքը։ Եվ այդ բոլորը գեղեցիկ օրինակներով, առակներով, խաղերով և վեպերով։

Ուրեմն մեր աշըղներր ոչ թե չեն ուզեցել սիրո երգիչ հանդիսանալ հայոց լեզվով, այլ ստիպված են եղել մեծամեծներին զվարճացնել նրանց լեզվով։ Թող այդ մեծամեծները լինեին բուն հայեր. բայց դրանք իրանց մեծությունը ումնից կլինեին ստացած, եթե ոչ թաթարներից կամ թուրքերից, և ինչ