Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվել, մինչդեռ Սայաթ-Նովայի ավելի լավ խաղերը վրացերեն են ասված ու Շիրինի էլ լավագույն խաղերը՝ թուրքերեն։ Մենք ունեցել ենք հռչակավոր Քեշիշ-օղլի, որ հայերեն երգած չէ, բայց մինչև այսօր էլ բոլոր նշանավոր աշըղները նրա երգերովն են սնունդ տալիս ժողովրդի ճաշակին։

Մեր աշըղները հայերեն երգախառն վեպեր չունին, այլ միայն թուրքերեն։

Այդ վեպերից մի քանիսն այնքան երկար են, որոնք,— ինչպես ասում են — յոթն օր յոթն գիշեր ասելով չեն վերջանում։ Թե այդ անգրագետ աշըղները որքան նյութ են ամբարում իրանց հիշողության մեջ, գրի օգնությամբ ապրող մարդիկը չեն կարող իրանց ներկայացնել։ Աշըղ լինել և այն՝ դադա աշըղ, քանքարավոր տվովի շնորհքի տեր, կնշանակե կարգե դուրս հարուստ հիշողություն ունենալ։ Հիշողություն եմ ասում, որ ամիսներով ու տարիներով դուրս տա մտքի մեջ ամբարածը և հատնելու հնար չլինի։ Լավ աշրղը պետք է գիտենա իր ժամանակի բոլոր աշըղական վեպերը, բոլոր անցած- գնացած նշանավոր աշըղների նշանավոր խաղերը, պետք է ամբողջ Աստվածաշունչը բերան գիտենա։ Իրավի, եթե մի կույր աշըղ գիտե ամբողջապես «Քյարամ ու Ասլին», «Աբբասն ու Գյուլգազը», «Խուրշուդն ու Մեհրին», «Շահմար Ալին», «Շահ-Իսմայիլը» ու «Արաբ» Ղրզին», «Քյոր-օղլին» «Աշըղ Ղարիբը», «Դուդի Ղուշքառակները և այլ բազմաթիվ ընդարձակ վեպեր, որոնց անունները ես հիմա շեմ հիշում, բայց լսել եմ ականջովս, և լսել եմ միևնույն աշըղից, սրանից կարելի է եզրակացնել թե որքան զարգացած է դրանց հիշողությունը։


2

Ինչ որ ներելի է և բնական զարգացած մարդուն, նույնը բնական պետք է համարել և ռամկին։ Կարդացած մարդը սիրում է օպերա, թեև կատարվեր իր չհասկացած լեզվով։ Ռամիկն էլ սիրում է իր աշըղի մարաքյան, թեև լիներ իր չհասկացած լեզվով։ Մարաքյան սարքող աշըղի ոգևորությանն ավելի բնական է, քան դերասանի։ Մեր ժողովուրդը այս և այն