Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս պատվական ուսումնասիրությունը կարդալիս՝ մենք ուրախացանք հոգվով չափ ոչ միայն իր նորագույն և բարեխիղճ հետազոտության համար, այլև մեր մեջ մի նոր աշխատավորի հրապարակ դուրս գալուն համար։ Ամենայն տարի բազմաթիվ ուսումնավարտ երիտասարդներ են գալիս համալսարաններից ու բայց հարյուրից սեկն է ուրախացնում մեզ այնպես, ինչպես Սարգսյան, Խալաթյան, Հովհաննիսյան և այժմս Ե. Մ., որ է Եղիշե Մադաթյան շուշեցի, որ իր ուսումը երկու տարի առաջ ավարտել է Մոսկվայի համալսարանի լեզվասիրության բաժնում։ Աստված տա, որ մեր նորագույն ուսանողները հետևող լինին ուսանողության ընտիր մասին, այն պատվական երիտասարդներին, որոնք ավելի լավ են ըմբռնել գիտության և բարոյակրթության իսկական նպատակը, որ է լինել օգտակար ոչ միայն իր գլխին, այլև իր ազգին։ Իսկ հայ գրագետներին էլ կխնդրենք, որ քաջալերեն մեր մեջ հարյուրից մեկ անգամ երևեցող տաղանդավոր երիտասարդներին, ձեռք բերելով նրանց աշխատությունը, թեկուզ այդ աշխատությունները լինեին ուսումնական և մասնագիտական, որովհետև այդպիսի գրվածները ազատ լինելով դրա չարչիական ձգտումներից, ավելի ևս կարոտ են օժանդակության, որովհետև դրանք իրանց փոքր ծավալի մեջ մեծ մտքեր և մեծ ջանք են պարունակում։ Ժամանակ է, կարծում ենք, ազատ լինել մեր նախնյաց վայրենությունից և թուլամտությունից, բուռն կերպով ձեռք մեկնել ժամանակակից լուսավորության, և ետ չմնաք համաշխարհային հառաջընթացությունից։

1890

ԷԴՄՈՆԴՈ ԴԵ ԱՄԻՉԻՍ. «ՍԻՐՏ»: ԱՇԱԿԵՐՏԻ

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Ֆրանսերենից թարգմանեց Փիլիպպոս Վարդանյան: Թիֆլիս, Հովհաննես Մարտիրոսյանցի տպարան, 1889, գինն է 1 ռուբլի

Շատ Ժամանակ չէ, ինչ որ պ, Վարդանյանի թարգմանությամբ լույս տեսավ «ԲՆԱՎՈՐՈԻԹԻԻՆ» վերնագրով