Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շներն անգամ մռմռալով ետ են քաշվում նրանցից։ Շիլլերի «ձեռնոց»-ը վերցնող ասպետը առյուծի առջևից ետ-ետ է գնում և աչքերը գազանից չի հեռացնում. որով և փրկվում է նրա ճանկերից։

Ի՞նչ բնական երևույթի արդյունք է այն համոզումը, որ ամեն ժողովուրդների մեջ տարածված է չար աչքի մասին։ Երևի շատ մարդիկ իրանց աչքերով արտացոլում են իրանց ներքին չարության հուրը և շատերին շանթահարում։ Ինչ նայվածք ասես, որ ամեն մարդ չի տալիս իր աչքերին, մերթ մեղմ և քաղցր, մերթ կոշտ ու դառն, մերթ սիրալիր և մերթ լի չարությամբ, բարկությամբ և ատելությամբ։

Այս բոլորը դեռ բացատրելի են այսպես կամ այնպես, բայց ի՞նչպես պետք է բացատրել այն զգացումը, որ շատ մարդկանց նախազգացնում է մահից ազատվելու։ Օրինակ՝ նստած ես տանդ, հանկարծ սիրտդ ասում է քեզ, թե շուտ, դորս գնա այստեղից, հիմա ուր որ է, պիտի քանդվի այս տունը։ Մարդը դուրս է գնում թե չէ՝ տունը քանդվում է։ Երկուսից մեկը, կա՛մ կատարված փաստը պետք է սուտ համարել, կամ պետք է խոստովանել, թե շատ մարդու տված է գալիքը նախազգալու, լինի այդ գալիքը վատ։ Ում հետ որ այսպիսի բան պատահած չէ, նա կարող է և ծաղրել հավատացողին, բայց ով որ ինքն անձամբ զգացել է այդպիսի բաներ, նա կարող չէ ծաղրել։ Ես ինքս էլ այդ չծաղրողներից եմ, որովհետև շատ անգամ է պատահել ինձ այդ տեսակ բաներ։ Ես հիմա այն կարծիքի եմ, որ ոչ մի հրեշտակ Ղովտին իմաց չի տվել, որ նա շտապի դուրս գալ Սոդոմից։ Սոդոմը կկործանվեր առանց հանցավոր լինելու էլ, և այդպես էլ եղել է անշուշտ։ Ղովտի սիրտն է ասել իրան՝ շտապիր, դուրս եկ, և նա էլ դուրս է եկել։ Այս է միայն ճշմարիտը։

Աբրահամ Նահապետի ծառան՝ Եղիազարը երբ գնում է Միջագետք Իսահակի համար կին բերելու, և երբ տեղ է հասնում, սկսում է մտմտալ ինքն իրան, թե՝ «Աղջիկներ գան այստեղ՝ ջրհորից ջուր տանելու, մեկին ես մոտենամ և ասեմ՝ աղջիկ, սափորդ ցածրացրու, որ ես խմեմ, նա էլ ինձ ասի՝ խմիր, քո ուղտերին էլ կը խմացնեմ։ Այն աղջիկը, որ ինձ այսպես»