Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յանցի ընդարձակ կենսագրությունը, հիշված է և «Վարդգես» վեպը, բայց ոչ մի խոսք չի ասած վեպի բովանդակության նրա որակի մասին։ Գուցե պ. Մանվելյանը վեպի հմայքը չնվազեցնելու համար շի ուզեցել ասել, որ նա մի թարգմանություն է։ Այդ մըտքով ես ինքս էլ կլռեի, բայց քանի որ մեզանից դեռ քսան տարի առաջ եմ հայտնել, որ դա թարգմանություն է, հիմա այլևս լռելն անհարմար է. պետք է, ընդհակառակն, ապացուցել, որ ուղիղ է իմ ասածը, եթե ոչ ուրիշները լռությունը մի հերքումն կհամարեն իմ ասածի։

1873 թվականին Ալեքսանդրապոլ եղած ժամանակս իմ մոտիկ բարե կամներիցս մեկն էր Օհաննես Ոաբայանը, որը մի ընթերցասեր և ուսումնասեր երիտասարդ էր։ Մեկ անգամ ես նրա մոտ ջերմ հափշտակությամբ խոսեցի «Վարդ- գեսի» մասին։ Օհաննեսը բացագանչեց — Ափսո՜ս».. — Ինչո՜ւ ես ափսոսում,— հարցրի ես։ Նա ինձ չպատասխանեց, այլ վեր կացավ, բաց արավ գրքերի պահարանը և այնտեղից հանեց մի դիրք և տվավ ինձ։ Գիրքը ռուսերեն էր, հին տպագրություն, մի ռոման «Աբիլոն վերնա գրով։ — Տար կարդա,— ասաց Օհաննեսը,— և համեմատիր «Վարդգեսի» հետ։ Գիրքը դեռ չտարած և չհամեմատած կարդացի մի երկու երես, և իսկույն գլխի ընկա, որ կարդացածս «Վարդգեսն» էր, կեղծ անունով Աբեղեն, որի իսկականն էր Աբիլոն։ թաղիադյւսնցի կեղծիքը բացվելը շատ ափսոսալի դար¬ ձավ երկուսիս համար էլ, սրանով թե' մենք զրկվեցինք մի քաղցր հմայքից և թե' Թաղիադյանցն իջավ մեր աչքում իր բարձր պատվանդանից։ — ինչքան լավ է երբեմն մոլորված լինելը,— ասացի ես։ Մոլորության մեջ մի տեսակ եդեմ ական անմ եզություն կա։ Հիմա ես այնպես եմ զգում ինձ, ինչպես երջանկությունից զրկված մի Ադամ։ Ափսոս, հազար ափսոս... Ռուսերեն թարգմանությունը համեմատեցի հայերենի հետ և չգտա ոչ մի բան պակաս կամ ավելի, միայն հատուկ անուններն էին հայացրած։ թնագիրը եղել է իտալերեն, որից թարգ-