Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանել են մյուս ազգերը միմյանցից։ Գործողությունը կատարվել է Վենետիկ քաղաքում, որ հայերենում դառել է Արմավիր։ Այս կեղծիքը բացվելուց հետո ես նոր զղացի, որ «Վարդգեսի» մեջ ոչ մի գիծ չկա, որ հայկական լինի և այն էլ հին հայկական, մինչդեռ ամբողջ կյանքը եվրոպական է և այն էլ' վերջին դարերի։ Եվ այս բոլորը հեղինակություն է անվանված բարի նպատակով և ազգասիրաբար։ Ես կարծում եմ, սրանով ես այնքան տեղեկություն տվի, որ ցանկացողներից ով ձեռնահաս, է, կարող է գտնել «Վարդգեսի» բն ադիրր կամ նրանից արված թարգմանությունները» Ես չեմ հիշում ոչ հեղինակի անունը և ոչ տպագրության տարին։ Տպագրությունը կատարված էր հին ձևի տառերով, երբ ռուսերեն «Т» տառը երեք ատամով էր լինում։ Անկարելի է, որ ռուսաց մատենադարաններում չլինի այդ դիրքը Պետք է հարցնել միայն. «АбиЛОН» ռոման' տպված 19-րդ դարի առաջին կիսում։ Գուցե նույնիսկ իմ տեսածը դեռ մնում լինի Ալեքսանդրապոլում ։ 1910


ՄԵՐ ՀՈԲԵԼՅԱՐԸ

Շատ ժամանակ չի անցել այն օրից, երբ աշխարհիկ և ինքն ուրույն վիպագրության և թատերագրության հիմք դրվեց մեր մեջ։ Ազդերի զարթնումի, վերածնության ժամանակն էր այդ։ Հայ ազդը չէր կարող քարացած մնալ, քանի որ զարթնել էին բոլոր ազգերը, որոնցից մի քանիսը նույնիսկ կենդանացել էին մեռած տեղերից։ Ազգերի համար այդ երջանիկ անցյալը այնքան մոտիկ էր մեզանից, որ թվում է թե երեկ չէ մեկել օրն էր։ Ո վ կարող է չհավատալ, որ ամենքիս ցանկացած երջանիկ ապագան ևս անցյալի չափ մոտիկ է մեզանից։ 231