Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆՉՅՈԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(Լուծումն տարակուսությանդ)

Պոլսո հայերին նվիրում է հեղինակը

Երկու խոսք իմ քննադատներին

Մեզանում ինքնուրույնաբար դրվածք հազարից մի անգամ հազիվ է երևում, բայց միևնույն մտքի կրկնողներբ խիստ շատերն են հանդիսանում։ Մտքի նորությունը կամ ինքնուրույնությունը մի արժանավոր բան չէ, եթե նա միևնույն ժամանակ ճշմարիտ չէ և օգտավետ, վասն զի լավ է մի հին ճըշմարտություն հայտնել, քան թե մի նոր սուտ։ Նոր միտք է պարունակում արդյոք այս տետրակը թե հին, վնասակար թե օգտակար բովանդակություն ունի, ստություն թե ճշմարտություն է արտահայտված սորա մեջ,— այս հարցերի լուծումը իմ քննադատներին կընկնի. իսկ ես, հայտնի բան է, իմ գործս չեմ փտնիլ, ոչ ոք իրա թանին թթու չի ասիլ։ Ես միայն այսքան կարող եմ ասել, որ' ինչպես էլ ւինի, սա արժանի է ամեն ուսումնասեր մարդու ուշադրության, վասն զի, ի վնաս թե հօգուտ հեղինակին ասեմ, նյութն ինքը վսեմ է, բարձր է մեր ժամանակակից կարևորագույն խնդիրներից մինն է. և այդ իսկ պատճառով արժանի է անաչառ քննադատության, որի վճռին եմ ենթարկում ահա իմ նկատմանցս և մտածմանցս արդյունքի մի համառոտ քաղվածքը։ թննելի նյութս բաժանել եմ երկում ասնի, առաջին մասնի մեջ ասել եմ, ինչ որ պետք էր ասել և ղորանով, ըստ իմ կարծյաց, լուծել ենթակա խնդիրը։ 237